▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մինչև էդ ապուշը չմեռնի, չեմ թրաշելու միրուքս.a1plus.am

a1plus.am-ը գրում է. Հայրենական Մեծ պատերազմի վետերան Աշոտ Ոսկանյանն զգուշացնում է՝ չի ուզում շատ խոսել. «Շատ կխոսանք, կարող ա քյաֆար-քյուֆուր էլ լինի»։

Պատերազմը եւ նրա սարսափներն 90-ամյա այս ծերունու համար գրեթե հաճելի հուշեր են այս օրերի համեմատ, գիտեր, որ իր կարիքը կա. «Մեզ տարան հին կարմիր սահմանում տավարնի վագոնից իջեցրին, ավտոյով ոտով քշեցին Գերմանիա, բայց պադ Բեռլին վիրավորվել եմ»։

Հայրենականի արհավիրքները նրա համար միանգամից Բեռլինից սկսվեցին, մինչդեռ կարող էր չգնալ, երեք եղբայրներն արդեն ճակատում էին, կոլխոզի նախագահ քեռին ասել էր՝ մերդ մեղք է, այ Աշոտ. «Ասի՝ քեռի, էսօր չգնամ, վաղը կգնամ, բայց ընկերական շրջապատից ինձ մի քցի, էդ դակումենտը զինվորական քցի փեչն ու գնացի»։

1944 թվականին է մեկնել պատերազմ, կրծքի բոլոր մեդալներն ու կրծքանշաններն ուղղակիորեն կապ ունեն պատերազմի հետ. «Էսի Ստալինն ա, էս մեկը Մասկվայից են ուղարկել, Զյուգանովն ա ուղարկել՝ ՌՍՖՍՌ, կարդա»։

Այսօր Աշոտ Ոսկանյանը մեծ ցավով է խոսում պետական պարգեւներ շնորհելու եղանակների եւ դրանց արժանացողների մասին՝ ում ասես տալիս են. «Հիմի՝ Աշոտյանը։ Որտե՞ղ ա նա զինվորական ծառայությանը մասնակցել, որ էդքան մեդալ են տալի»։

Ահա ինչու ծերունին ապրում է ակտիվ հասարակական կյանքով, մասնակցում է մայիսմեկյան շքերթներին, հաճախում է կոմկուսի Սպանդարյանի շրջկոմ, որտեղ կուսակիցների հետ քննարկում են Հայաստանի ապագան. «Էս ղեկավարության ձեռքին լավ բա՞ն ա սպասվում, ասա տենամ, լավ բան ա սպասվում»։Եվ հիմա ԽՍՀՄ վերջին նախագահ Միխայիլ Գորբաչովից 8 տարով մեծ այս մարդը վերջին տարիների բոլոր անարդարությունների համար մի մեծ ուխտ ունի. «Էս միրուքս խի՞ եմ պահել՝ անկախությունը որ ընգել ա, Գարբաչովը, որ քանդեց, ես էս միրուքս պահել եմ զուտ էդ ապուշի համար, որ նա մեռնի, նոր թրաշվեմ»։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում և տեսանյութում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more