▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մինչև Անդրանիկ Թևանյանի հասնելը, ԱԱԾ աշխատողներն արդեն նրա տանն էին

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, «Մայր Հայաստան» կուսակցության գրասենյակում կատարված խուզարկումներից հետո պետք է խուզարկություն անցկացվեր նաև կուսակցության առաջնորդ Անդրանիկ Թևանյանի բնակարանում։ Մինչև Թևանյանի՝ իր տուն հասնելը, ԱԱԾ աշխատողներն արդեն այնտեղ էին։

***

«Հիմա պետք է խուզարկեն նաև մեր բնակարանը, այստեղ ոչ մի փաստաթղթեր չեն գտել»,- լրագրողների հետ զրույցում ավելի վաղ  ասել է «Մայր Հայստան» կուսակցության առաջնորդ Անդրանիկ Թևանյանը։

***

«Մայր Հայաստան» կուսակցության գրասենյակի դիմաց իրավիճակը լարվեց, երբ իրավապահները փորձում էին Անդրանիկ Թևանյանին նստեցնել ավտոմեքենան։ «Ո՞ւր եք տանում, 50 մետրի վրա է տունը, մենք ոտքով ավելի շուտ կհասնենք։ Մի խոչընդոտեք մեր տեղաշարժվելու իրավունքը»,- ասաց փաստաբան Զարուհի Փոստանջյանը։ Երկար բանավեճից հետո Թևանյանը փաստաբանի հետ ոտքով ուղևորվեց տուն, որտեղ խուզարկություն է սպասվում։

***

ԱԱԾ աշխատակիցներն ու քննիչներն ավարտել են «Մայր Հայաստան» կուսակցության առաջնորդ Անդրանիկ Թևանյանի տան խուզարկությունը՝ իրենց հետ տանելավ առգրավված իրերը։ Այժմ ավտոտնակն են խուզարկում։

Հիշեցնենք՝ այսօր վաղ առավոտից իրավապահները քննչական գործողություններ են իրականացրել կուսակցության գրասենյակում, ապա՝ Թևանյանի բնակարանում։

info@asekose.am/095519696
Հասարակություն more