▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Մինչ դուք իրար եք ուտում, իրական չարիքն ուժ է առնում». Գայանե Ասլամազյան

Դերասանուհի Գայանե Ասլամազյանի ֆեյսբուքյան գրառումը. «Մեկը Քոչարյանին է մեղադրում, որ հանգստի է գնացել, մյուսը Սերժին՝ նիկոլին բերելու համար, էն մեկը Պարգև սրբազանին՝ ԱՄՆ ում ապրելու և բուժում ստանալու համար... և այդպես շարունակ, զզվելի է, չկա մի կառուցողական միտք, օղակ, որ ուզես հավատալ, միանալ, փոփոխություն բերել: Ոչ մեկին ժամանակին չեք գնահատել, միայն անիծել ու բողոքել: Հիմա իրական չարիքն ու աղբյուրը թողած, միասնական պայքարելու փոխարեն՝ էլի իրար եք ուտում: Կա՞ լոյալ ուժ, որ չի պատկանում Սերժին, Քոչարյանին, ու չի զազրախոսում այդ մարդկանց հասցեին.... մի լավ միտք են ունենում ինչքան ուժ ունեն մեկին տրորում են, մյուսի սխալները չեն տեսնում, չե՞ք հոգնել մեկին փնովելուց, իսկ մյուսին հերոսացնելուց... մինչ դուք իրար եք ուտում, կամ իրար պարտակում, իրական չարիքը ուժ է առնում և մեր երկիրը հանձնում թուրքին.... վիրավորելով մեր պատմությունը, հերոսներին, զոհողությունները.... կարո՞ղ եք մի կողմ դնել այդ անիմաստ խտրականությունն ու կենտրոնանալ ներկայի վրա, ներկայիս չարիքը վերացնելու վրա, մեր երկիրը պահպանելու ու սերունդներին գոնե մի բուռ հող, լեզու ու կրոն թողնելու վրա»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես more