Ըստ թուրքական «Milliyet» թերթի կայքի` ադրբեջանի զիված ուժերը հայկական դիրքերին կրակային հարվածներ հասցնելու համար օգտագործել են «Կամիկաձե» անվամբ հայտնի անօդաչու թռչող սարքեր (ԱԹՍ): Հղում անելով «Washington Post»-ին՝ թուրքական աղբյուրը գրում է, որ ադրբեջանական բանակն օգտագործում է իսրայելական արտադրության «IAI Harop» տեսակի անօդաչու ԱԹՍ-եր: Ըստ թուրքական կայքի` «Jerusalem Post»-ն էլ գրել է, որ չնայած այն հանգամանքին, որ Ադրբեջանն ու Իսրայելը խուսափում են այդ մասին բարձրաձայն արտահայտվելուց, այնուամենայնիվ 2 երկրների միջև առկա է շատ սերտ ռազմական համագործակցություն: Նշվում է, որ ԱԹՍ-ներից բացի այլ զինատեսակներ ևս Իսրայելի կողմից վաճառվել է Ադրբեջանին:
Աղբյուր` Ermenihaber