«ՌԻԱ Նովոստի» գործակալության փոխանցմամբ,ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները աշխատում են Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև հանդիպում կազմակերպելու ուղղությամբ: Այդ մասին երեքշաբթի օրը Բաքվում լրագրողներին ասել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահՊիեռ Անդրիոն:
«Մենք հանդիպել ենք երկու երկրների նախագահների հետ և հիմա փորձում ենք նախագահների հանդիպում կազմակերպել», - ասել է Անդրիոն:
- «Կրակի դադարեցման ռեժիմը չպետք է խախտվի և անհրաժեշտ է հնարավորինս շուտ սկսել բանակցային գործընթացը», - հավելել է նա: