▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՄԻԵԴ հերթական վճռը Հայաստանի դեմ. ՀՀ-ն քաղաքացուն կվճարի 3 600 եվրո

Մարդու իրավունքների եվրոպական դատարանն այսօր` հունվարի 21-ին, հրապարակել է Հայաստանի դեմ ներկայացված հերթական գործով վճիռը` ՀՀ իշխանություններին պարտավորեցնելով դիմումատուին վճարել երեք հազար վեց հարյուր եվրո` որպես ոչ նյութական վնասի փոխհատուցում:

ՄԻԵԴ-ը բավարարել է դիմումատուի գանգատն ու արձանագրել Մարդու իրավունքների կոնվենցիայի 6-րդ հոդվածի խախտման փաստը, այն է` արդար դատավարության իրավունքը:
 
Դիմումատուն` Ռեհան Թովմասյանը. ծնվել է Երևանում, 1948 թ: 1991 թ. հոկտեմբերի 10-ին Գործկոմի Մաշտոցի շրջխորհրդի որոշմամբ նրան բնակարան է հատկացվել նոր կառուցվելիք շենքում: Շենքի կառուցման պատասխանատուն Ալյումինի գործարանն էր: Բայց շենքի հիմքը գցելուց հետո դրա կառուցումը դադարեցվել է` Խորհրդային Միության փլուզման հետևանքով: Իսկ գործարանը սնանկացավ ու լուծարման հանձնաժողովի որոշմամբ լուծարվեց:
 
2007թ-ի մայիսին դիմումատուն դիմում է ներկայացնում՝ իրեն բնակարան հատկացնելու կամ  դրամական համարժեք փոխհատուցում տալու պահանջով: Թովմասյանի պահանջը մերժվեց այն հիմնավորմամբ, որ ֆինանսական միջոցների բացակայության պատճառով շենքի շինարարությունը չի իրականացվել:
 
2007 թ. հունիսին դիմումատուն դիմել է Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն համայնքների առաջին ատյանի դատարան` գործարանին իրեն բնակարանը հատկացնելուն պարտադրելու կամ համարժեք փոխհատուցում տրամադրելու պահանջով: Դատարանը ևս մերժել է դիմումատուի պահանջը նույն հիմքերով` ն շելով նաև, որ գործարանը արդեն սնանկ է եւ որեւէ իրավահաջորդ չունի:
 
2007թ-ի հոկտեմբերին Քաղաքացիական վերաքննիչ դատարանը մերժում է Ռեհան Թովմասյանի բողոքը եւ անփոփոխ թողնում առաջին ատյանի դատարանի վճիռը: Իսկ Վճռաբեկ դատարան դիմելու հնարավորություն Թովմասյանին չի տրվել:
 
Ըստ ՄԻԵԴ վճռի, դիմումատուն պնդել է, որ չի կարողացել բողոք ներկայացնել, քանի որ գումար չի ունեցել փաստաբան վարձելու, իսկ բազմաթիվ փաստաբաններ, որոնց ինքը խնդրել է իրեն անվճար իրավաբանական ծառայություններ մատուցել, մերժել են իրեն:
ՄԻԵԴ-ի համոզմամբ, այսպիսով խախտվել է Ռեհան Թովմասյանի` ներպետական դատական ատյաններն ու պաշտպանության միջոցները սպառելու իրավուքը:
Նշենք, որ ՄԻԵԴ-ը բավարարել է միայն գանգատի այս պահանջը` միաժամանակ մերժելով չստացած բնակարանի դիմաց փոխհատուցման պահանջը` այն առանց քննության թողնելով:

 
 
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more