▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՄԻԵԴ-ը հաստատեց Ադրբեջանի իշխանությունների մեղավորությունը Սարիբեկյանի մահվան մեջ.Ադրբեջանը պետք է վճարի 60000 եվրո և դատական ծախսերը

 

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը ճանաչել է 2010-ին ադրբեջանական գերության մեջ մահացած՝ Թթուջուր գյուղի բնակիչ 20-ամյա Մանվել Սարիբեկյանի բոլոր խախտված իրավունքները:

«Սարիբեկյանն ու Բալյանն ընդդեմ Ադրբեջանի» գործով դատարանը որոշել է, որ Մանվել Սարիբեկյանի մահվան փաստով տեղի է ունեցել միջազգային իրավունքների Կոնվենցիայի 2-րդ հոդվածի 7 խոշտանգումների վերաբերյալ կոնվենցիայի 3-րդ հոդվածի խախտում:

Տուժողի իրավահաջորդներին Ադրբեջանը պետք է վճարի 60000 եվրո և 2200 եվրո դատական ծախսերի համար։

Հայցը ՄԻԵԴ ներկայացրել էին ծնողները՝ Մամիկոն Սարիբեկյան ու Սիրանուշ Բալյանը։

Հիշեցնենք, որ Թթուջուր գյուղի բնակիչ 20-ամյա Մանվել Սարիբեկյանը 2010թ. սեպտեմբերի 11-ին եղանակային վատ պայմանների պատճառով մոլորվել և հայտնվել էր Ադրբեջանում, ապա տեղափոխվել էր Բաքու, որտեղ էլ հոկտեմբերի 5-ին մահացել էր բանտախցում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more