Ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռեր» խմբի անդամ, «Միայնակ գայլի»` Արայիկ Խանդոյանի եղբայր` ազատամարտիկ Արարատ Խանդոյանը կալանավորվել է։ Այս մասին ակտիվիստներն են տեղեկացրել համացանցում՝ նշելով, որ Արարատ Խանդոյանը ձերբակալվել էր հուլիսի 21-ին՝ զանգվածային անկարգությունների կասկածանքով:
Ավելի վաղ համացանցում տեղեկություն էր հայտնվել, ըստ որի «Ծաղկահովիտ գյուղի ոստիկանական բաժանմունք են հրավիրել Արայիկ և Արարատ Խանդոյանների մորը՝ Ռիմա մայրիկին (ամբողջ գյուղն է նրան այդպես կոչում, և ոչ միյայն գյուղը,այլ բոլոր նրանց ճանաչողները)։ Ոստիկանապետը նրան հայտնել է, որ մի տղատ ցմահ ա գնում, մարդ ա սպանել, միյուսն էլ 10 տարի ա շալակել, որ քարով խփել ա ոստիկաններին»: