Հետաքրքիր է, միայն Հայաստանու՞մ է, որ ժողովուրդը տարին բոլոր չարչարվում-աշխատում է, ամեն ինչի համար հարկեր է մուծում, իսկ էդ հարկերով, գրեթե ոչինչ չանող, ժողովրդի մատից փուշ չհանող պատգամավորները՝ տրեխները Հոկտեմբերյանի ճամփին թողած, արձակուրդային կայֆեր են բռնում փարիզներում...
Հետաքրքիր է, միայն Հայաստանու՞մ է, որ որոշ պատգամավորներ սուտ-սուտ ճառեր են ասում՝ իբր հանուն ժողովրդի, խոստանում են նրանց փրկել աղքատության ճանկերից, բայց նույն պահին, ժողովրդի թիկունքին, իշխանությունների հետ սիլի-բիլի անելով՝ ահռելի ունեցվածքի տեր են դառնում, ասենք, երեք բնակարան Երևանում, թոշակառուի մի տարվա թոշակի գումարի չափով մի կոշիկ առնում ու գեղցիական մարմինը տանում եվրոպաներում խոնջացնելու...