Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման:
Հրաչուհի Ութմազյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Խոսքեր չունեմ.... Միայն ցավ....Ո՞ւր ենք տանելու մեր երեխաներին՝ Հին Էրիվանի գոնե մի մասնիկը ցույց տալու... Մի՛ սպանեք քաղաքս, մի՛ սպանեք նրա հոգին.. Քանդելուց հեշտ բան չկա... Գուցե փորձեք կառուցե՞լ... գոնե մի անգամ...Բայց կառուցել իսկապես...»:
Հիշեցնենք, որ քանդվել է Արամի 30 հասցեում գտնվող շենքը, որը կառուցվել էր անցած դարի սկզբներին: Շենքի պահպանման համար դեռևս հինգ տարի առաջ «Արամի խաչմերուկ» շարժման ակտիվիստները տարբեր ցուցանակներով ու պաստառներով պայքարում էին՝ ընդհուպ մինչև գիշերուզօր հեթապահելով Աբովյան-Արամ խաչմերուկում: Այսօր այդ շենքն արդեն հավասարվել է հողին: Շենքը ճարտարապետական բացառիկ արժեք ներկայացնող կառույցների ցանկում չէ, բայց միևնույն է, քաղաքի կենտրոնի բնակիչների և հասարակ երևանցիների համար այս տեսարանը տեսնելը ծանր է: