▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Միանգամից ծանոթացան ու գործի անցան

D’Black Blues Orchestra խումբը Էրիկ Կլեպտոնի 70­ամյակին նվիրված համերգով փետրվարի 14-­ին հանդես կգա Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Համերգին կմասնակցի նաև Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը: 

«Սա մեր առաջին հանդիպումն է, Սերգեյ Սմբատյանի հետ հենց նոր ծանոթացանք: Շատ լավ է, որ դիրիժորը երիտասարդ է»,-այսօր՝ լրագրողների  հետ հանդիպման ժամանակ ասաց խմբի ղեկավար և մենակատար Վլադիմիր Ավետիսյանը՝ հավելելով.

«D’Black Blues Orchestra­-ի հայաստանյան համերգային երեկոյի ընթացքում կհնչեն կատարումներ Կլեպտոնի երգացանկից, Բոբ Մառլիի ստեղծագործություններից: Ուստի, շատ գաղտնիքներ չեմ բացում.Լավ է մեկ անգամ տեսնել և լսել: Երաժշտության մասին պատմել հնարավոր չէ»:

ՀՊԵՆ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանն էլ նշեց, որ հնչելու են սիրո, ազատության և երջանկության մասին երգերը: Խմբի անդամները Ռուսաստանից են, ԱՄՆ­ից, Բելգիայից, Շվեյցարիայից և Իսպանիայից:

Նշենք, որ 2000 թվականին ստեղծված D’Black Blues Orchestra­ն ելույթ է ունենում աշխարհի տարբեր երկրներում` ներկայացնելով դասական բլյուզային և ջազային ստանդարտներ` թարմ մոտեցմամբ: Երաժիշտներն անհամբերությամբ են սպասում հայ հանդիսատեսի հետ հանդիպմանը:

Անի Կարապետյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more