Պատգամավոր Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Նախքան «Երևանյան երկխոսության» բեմ բարձրանալը, Նիկոլ Փաշինյանը պետք է ընդուներ, որ Երևանի և Բաքվի միջև երկխոսություն գոյություն չունի։ Կա միակողմանի խոսք, որտեղ անվերջ հրահանգներ են իջնում Երևանի վրա։ |
***
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանն այսօր լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ իրենց գնահատմամբ Ալբանիայում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը բավականին կառուցողական է ընթացել․ «Երկու երկրների ղեկավարները պատրաստակամություն են հայտնել շարունակել քննարկումները խաղաղության պայմանագրի ստորագրման ուղղությամբ։ Կարծում ենք, որ մոտ ապագայում հնարավոր կլինի շարունակել քննարկումներն ադրբեջանական կողմի հետ»,- ասաց նա։ Դիտարկմանը, թե ըստ հրապարակված կադրերի ոչ ֆորմալ հանդիպումը կայացել է, երբ Փաշինյանը Ալիևին սուրճի սեղանի շուրջ զրուցելու է հրավիրել, Կոստանյանը նշեց․ «Կարծում եմ՝ այդ ամբողջ պատմության մեջ կարևորը սուրճի սեղանը չէր, այլ փաստն էր, որ երկու երկրների ղեկավարները շարունակել են քննարկումներն ընդհանուր պայմանագրի կնքման և խաղաղության գործընթացն առաջ մղելու շուրջ»։ |