▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Միացեք «Օգնենք միասին» նախաձեռնությանը՝ օգնելու գյումրեցի հինգ անչափահաս երեխաներին և նրանց մորը

Գյումրեցի հինգ անչափահաս երեխաներ`1,5-12 տարեկան, իրենց մոր` Լուսինե Կութսուզյանի հետ ապրում են Գյումրիի գործարանային հանրակացարանում ծայրահեղ ծանր պայմաններում: Այս ընտանիքը զրկված է կենցաղային տարրական հնարավորություններից, իսկ ավելի քան մեկ շաբաթ է, ինչ կյանքից հեռացել է երեխաների հայրը: Նշենք, որ «Օգնենք միասին» նախաձեռնության հեղինակ Վրույր Փենեսյանը հետամուտ է լինում տվյալ ընտանիքի հետագա ճակատագրի համար: Այսպիսով, բոլոր նրանք, ովքեր որ կցանկանան օգնել Կութսուզյանների ընտանիքին, կարող են միանալ նախաձեռնությանը, որը որ մարտի 13-ին ժամը 11-11.30 Երևանի Շահումյանի արձանի մոտ սպասելու է բոլոր այն անհատներին, կազմակերպություններին, ովքեր կցանկանան հագուստով, սնունդով կամ այլ կերպ աջակցել այս ընտանիքին: Տեղեկացնենք, որ հավաքված օգնությունը նույն օրը կհասնի Գյումրի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more