▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մի սրամտեք հայկական արտադրության բջջային հեռախոսների թեմայով

Ժողովուրդ ձերբազատվեք թերարժեքության բարդույթից ու մի սրամտեք հայկական արտադրության բջջային հեռախոսների թեմայով։ Մարդիկ լուրջ գործ են արել ու ընդհանրապես՝ ամեն հզոր բան սկսվում է փոքր քայլից, «Սամսունգն», «Նոկիա» ու մյուս գիգանտ արտադրողները ևս սկսել են փոքր բաներից։ Հիմա պետք է մեր գիտնականներից ու տեխնոլոգներից պահանջենք, որ սկսեն հեռուստացույցներ արտադրել, հետո կենցաղային տեխնիկա ու այսպես շարունակ։ Մի ծաղրեք, դա անգրագիտություն է, քանզի ժամանակին Հայաստանն արտադրել է այնպիսի ապրանքներ, որը նուկնիսկ Ճապոնիան ու Գերմանիան չունեին, մեր գենի մեջ դա կա ուղղակի զարգացնել է պետք։ Հետևաբար, ով փող ունի հենց վաղը գնում է մեր արտադրանքը, ով էլ չէ, փող է հավաքում դա անելու համար։ Ի դեպ՝ արտասահմանցի գործընկերին Կոնյակի հետ կարելի է նաև դա նվիրել))))

 

Զոհրապ Եգանյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more