▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մի քիչ քայլենք ու խոսենք Եռյակի մասին

Հոկտեմբերի 10-ին Րաֆֆի Հովհաննիսյանը փաստացի դեմ արտահայտվեց Հայաստանի ԵՏՄ-ին միանալուն: Մինչ այդ Գագիկ Ծառուկյանը հարցազրույց էր տվել և ասել էր, որ իրենք դեմ չեն եղել ԵՏՄ-ին: Հանրահավաքի ժամանակ Րաֆֆի Ելույթից հետո Լևոն Տեր-Պետրոսյանը կոպիտ արտահայտվեց ԵՏՄ-ին դեմ արտահայտվողների հասցեին: Արդեն այսօր Լևոն Զուրաբյանը ԵՏՄ-ին դեմ մարդկանց անվանեց Ջղաձգվողներ, Իսկ Րաֆֆի Հովհաննիսյանը ասաց, որ եռյակը միասնական օրակարգ չունի՝ դա ստիպում է մտածել, որ քառյակային եռյակում ևս մեկ թափուր տեղ է ազատվելու և Ժառանգությունը հոկտեմբերի 24-ին չի լինի բեմիում:

Կա նաև Երկրորդ տարբերակը: Արմեն Մարտիրոսյանը և Ռուբեն Հակոբյանը կառանձնանան «Ժառանգությունի» և կմնան Եռյակի անդամ, ասել է թե պատմությունը կրկնվում է, մեկ դար առաջ հնչակները բաժանվեցին գաղափարական տարաձայնությունների պատճառով և նոր ստեղծված կուսակցությունը անվանեցին «Վերակազմյալ հնչակյաններ կուսակցությունը», այժմ էլ Ա. Մարտիրոսյանը և Ռ. Հակոբյանը կարող են իրենց նոր ուժը անվանել «Վերակազմյալ Ժառանգություն»:

Հ.Գ. Զարուհին ասել է, որ ինքը հելնողը չի, բայց կարա հանի, աչքիս նրա ասածները իրականություն դառնան:

Էդգար Խաչատրյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more