▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Մի քայլ արեց, որը ես չկարողացա ներել և այդ կապը կտրվեց». Մարինա Թագակչյանը՝ Էրիկ Կարապետյանի մասին

«Էրիկի հետ նորմալ հարաբերություններ ունենք, բայց ոչ մտերիմ: Նա ժամանակին իմ սանն է եղել, երբ Վրաստանից եկավ 10-11 տարեկան էր: Մոտ 5-6 տարի միասին աշխատել ենք, իր ոճն ենք ձևավորել, աշխատել ենք վոկալի վրա, սանրվածքի, այսինքն՝ պրոդյուսերություն եմ արել, ուսուցիչ եմ եղել իր համար: Նա լսում ու շատ հարգում էր ինձ, ու շատ մեծ հեռանկար էի տեսնում իր համար, ինչը և եղավ: Մի փուլ եղավ, որ նա չլսեց ինձ, ես սրտնեղեցի, մի քայլ արեց, որը ես չկարողացա ներել և այդ կապը կտրվեց: 

Ներելը մեծ առաքելություն է, բայց չեմ կարողանում ներել: Հոգուս խորքում չեմ կարողանում ներել, կարող եմ տվյալ մարդու հետ խոսել, շփվել, բայց ներքուստ չեմ ներում»,- «Rendez-Vous» հաղորդման շրջանակներում պատմել է երգահան Մարինա Թագակչյանը: 

Դիտեք նաև՝

***

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես more