Դեպքը տեղի է ունեցել Ռուսաստանի Իտուրուպ կղզում: Տեսանյութում, որը որ հայտնվել է համացանցում, պարզ երևում է, թե ինչպես է վարորդներից մեկը մեքենայի տակ գցել արջին, որը որ փորձում է ամեն կերպ իրեն դուրս հանել թակարդից: Իսկ այդ պահին առջևում կանգնած մեքենայի ուղևորները որոշում են, թե ինչպես վարվեն արջի հետ` մորթեն նրան, թե բռնաբարեն փայտի օգնությամբ: Սակայն նրանց երևակայություններն այդպես էլ իրականություն չեն դարձել, քանի որ արջին, այնուամենայնիվ, հաջողվել է դուրս գալ մեքենայի տակից, որից կետո կենդանին փորձել է հարձակվել նրանց վրա: Նշենք սակայն, որ տվյալ մարդկանց հաջողվել է թաքնվել:
Տեղեկացնենք, որ տեսանյութի տարածումից հետո ոստիկանները սկսել են հետաքրքրվել այդ գիշեր այնտեղ եղած անձնավորություններով, ովքեր կարող են դատարանի առջև կանգնել կենդանուն դաժան վերաբերմունք ցույց տալու համար: