▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մի քանի ոստիկան գտնվում է վերակենդանացման բաժանմունքում. նոր մանրամասներ

Lurer.com-ը գրում է. Երեկ երեկոյան և գիշերը Խորենացի փողոցում ոստիկանների և ցուցարարների միջև տեղի ունեցած բախման հետևանքով, ըստ Առողջապահության նախարարության, մայրաքաղաքի հիվանդանոցներ են տեղափոխվել 51 տուժած, որից 28-ը՝ ոստիկան են: Երեկ «Էրեբունի» ԲԿ ուշ երեկոյան տարբեր վնասվածքներով տեղափոխվել է 18 մարդ, լուսադեմին՝ ևս 2-ը։ Ընդհանուր 20 տուժած, որից 16-ը ոստիկան են, 4-ը՝ քաղաքացիական հագուստով։ 

Ինչպես  տեղեկացրեց բժշկական կենտրոնի մամուլի խոսնակ Շուշան Հունանյանը, իրենց մոտ տեղափոխվածներից 3 ոստիկան, ստանալով համապատասխան բուժօգնություն, դուրս է գրվել։ «Մենք ծայրահեղ ծանր վիճակում հիվանդ չունենք։ Ունենք վերակենդանացման և ինտենսիվ թերապիայի բաժանմունքներում գտնվող հիվանդներ։ Նրանց ոչ մեկի կյանքին վտանգ չի սպառնում։ Մեզ մոտ այս պահին կա 13 ոստիկան։ Նրանց մոտ հիմնականում առկա են սալջարդեր, կոտրվածքներ, գազից թունավորումներ»,- տեղեկացրեց Շուշան Հունանյանը։ Մեր տեղեկություններով՝ վերակենդանացման բաժանմունքում գտնվող ոստիկաններից մեը գլխի շրջանում է լուրջ վնասվածք ստացել։ 

Նյութը՝սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more