Արցախի Հանրապետության Ազգային Ժողովի պատգամավոր Հայկ Խանումանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Մի փոքր պատմություն արցախյան կոռուպցիայի կյանքից: Մինչ խորհրդարան մտնելն ու հետո մենք անընդհատ խոսում էինք այն պաշտոնյաների մասին, որոնք պետական բյուջեի հաշվին իրենց անշարժ գույքն էին վարձակալությամբ տալիս: Այս մասին խոսել ենք նաև վերջին հավաքների ժամանակ: Օրինակ, Արդարադատության նախարար Արարատ Դանիելյանը իր նախարարության ստորաբաժանում համարվող Պետական ռեգիստրը կառավարության շենքից տեղափոխել էր իրեն պատկանող տարածք և վարձակալում էր այն տարեկան 3.600.000 դրամով:
Երեկ կառավարությունից ինձ ասացին, որ այս ամսվանից սկսած Արարատ Դանիելյանը որոշել է իր տարածքն իր նախարարությանը տրամադրել անհատույց: Սա մի փոքր օրինակ էր, թե ինչպես տարիների խորհրդարանական գործունեությունը ոչինչ չտվեց, իսկ հանրային ճնշումը բերեց արդյունքի:
Հ.Գ. Շուտով կհրապարակեմ նաև կառավարության կողմից վարձակալվող այլ տարածքների ցանկը»: