▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Մի պատմություն պատմեմ դանիել իոաննիսյանի հոր մասին, որ հասկանաք` որդին ով կարա լինի». Հրանտ Ավետիսյան

Ակտիվիստ Հրանտ Ավետիսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Մի պատմություն պատմեմ դանիել իոաննիսյանի հոր մասին, որ հասկանաք որդին ով կարա լինի:
Ուրեմն, սրա հերը մի «Վազ 2103» ա ունենում, բակում կանգնած միշտ: Ձմեռվա մի օր, էրեխեքը ձնագնդի խաղալուց պատահաբար ձնով հարվածում են էս մեքենայի ապակուն: Թարսի նման էս ձյան մեջ քարի կտոր ա լինում ու ապակին կոտրում ա: Սրա հերը, տենալով, որ ոչինչ չի կարողանում անի ջարդողին գտնելու համար, վերցնում ա էս ապակու կտորները, քարը ու ձյան փշրանքները` լցնում մի տոպրակի մեջ ու գնում քաղմաս գործ տալու: Մինչև հասնում ա տեղ` ձյունը հալած ա լինում:
Էս են սրանք, ի ծնե, հիմա սրանցից ի՞նչ սպասես»:

***

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը գրում է. «Գոռացեք, ճվացեք, «գործ տվող» անվանեք, բայց վաղը, մի ամսից, 5 տարուց կամ 10 տարուց, որ ընտրական հանցագործության մասին տեղեկություն եղավ` կրկին ու կրկին տալու ենք հանցագործության մասին հաղորդումը, պահանջելու ենք պատշաճ քննել։
Եվ մեզ համար մեկ է, թե ով է ընտրական հանցագործը` քահանա, ոստիկան, փականակագործ, իշխանություն, ընդդիմություն, թե իմ հարազատ եղբայրը (որ չունեմ)` «գործ ենք տալու» ու լավ ենք անելու։
Դա մեր առաքելության մի մասն է։ Երևույթների դեմ պայքարելիս մենք տռենդերով կամ քաղաքական հայացքներով չենք առաջնորդվում։
Հ.Գ. Եվ այո, իրավախախտման մասին պետությանը «գործ տալը» ոչ միայն ամոթ չի, այլև պատվաբեր է»։

Դիտեք նաև՝

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more