«Փաստինֆո»-ն գրում է. Զենքի ու ռազմամթերքի հայտնաբերմամբ, հանցավոր համագործակցության հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակներում օպերատիվ-հետախուզական գործողությունները կշարունակվեն: Այս մասին այսօրվա ասուլիսում հայտարարեց ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը: Նրա գնահատմամբ, Ազգային անվտանգության ծառայությունն ու ոստիկանությունը, համագործակցելով, բավականին արդյունավետ աշխատանք են տարել, ինչի արդյունքում իրավապահ մարմիններին հաջողվել է վնասազերծել մի խումբ անձանց՝ զենքի ու ռազմամթերքի մեծ քանակությամբ: ՀՀ գլխավոր դատախազը հայտարարեց, որ գործի առնչությամբ թերահավատ լինելու հիմքեր չունի. մի օր այդ զենքը պետք է կրակեր: Ուստի՝ ցանկացած քաղաքացի պետք է ուրախ լինի, որ ինչ-որ վտանգ կամ հանցագործություն կանխվել է:
Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում