▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մի նոր սկանդալի մեջ է հայտնվել Փաշինյանի սանիկ, Վեդու համայնքապետ Գարիկ Սարգսյանը․․․

Մի նոր սկանդալի մեջ է հայտնվել Փաշինյանի սանիկ, Վեդու համայնքապետ Գարիկ Սարգսյանը․․․ Տեսանյութն՝ Asekose.am-ի տելեգրամյան ալիքում

«Բադոյաննյուզ» տելեգրամյան ալիքը գրում է․ «Մի նոր սկանդալի մեջ է հայտնվել Փաշինյանի սանիկ, Վեդու համայնքապետ Գարիկ Սարգսյանը՝ ՔՊ-ական ընկերոջ պատճառով։

Փետրվարի 15-ին Գարիկ Սարգսյանը ստիպված է եղել Անահիտ Ավանեսյանի ձեռքով պաշտոնանկ անել իր փայփայած Վեդու ԲԿ-ի տնօրեն, ՔՊ-ական Արամայիս Գրիգորյանին՝ կազինոյում տանուլ տված ահռելի մեծ գումարի համար։ Ընդ որում, Արամայիս Գրիգորյանը հիվանդանոցի բյուջեն է կրել՝ շուրջ 140 միլիոնի չափով։

Այսօր նա ազատ շրջում է Վեդիում, կալանավորված չէ, հետևաբար կարող է ազդել գործի քննության ընթացքի վրա։

Մանավանդ, որ ՔՊ-ական է և փայլուն կապեր ունի Փաշինյանի սանիկ, կոկորդիլոսագետ Գարիկ Սարգսյանի հետ։

Գլխավոր դատախազությունը հաստատեց իմ տեղեկությունը՝ խուսափելով մանրամասներ հայտնել կոնկրետ կազինոյի դրվագի և այլ մեղադրյալների մասին։

Ընդգծում է միայն, որ փետրվարի 17-ին Արամայիս Գրիգորյանի նկատմամբ հարուցվել է քրեական գործ՝ խոշոր չափի գույքի հափշտակության հոդվածով։

Արամայիս Գրիգորյանը զրկվել է ոչ միայն պաշտոնից, այլև ՔՊ-ի մանդատից»։

Հավելենք, որ Սյուզի Բադոյանը նաև գրել է․ «Նա այլեւս Վեդու ՔՊ-ական ավագանու անդամ չէ, իսկ վաղը ավագանու նիստում արդեն նոր անձ կառաջադրվի։ Վեդու ԲԿ-ն էլ նոր տնօրեն ունի։

Կազինոյով բյուջեի կրվելու սկանդալային լուրը փորձեցինք պարզաբանել սկանդալի հերոս Արամայիս Գրիգորյանի հետ, չպատասխանեց մեր զանգերին։

Մինչդեռ վեդեցիները շատ պատկերավոր դրվագներ են պատմում, թե ինչպես է Փաշինյանի սանիկ, Վեդու համայնքապետ Գարիկ Սարգսյանը իր հովանավորչությամբ ստիպել Արամայիս Գրիգորյանին մտնել գլխավոր դատախազություն և ցուցմունք տալ ինքն իր դեմ։

Արամայիսն, ըստ աղբյուրի, ընդունել է, որ մի քանի տրանշով բյուջեն փոխանցել է իր անձնական քարտին և ծախսել անձնական նպատակով։

Նա ընդունել է իր մեղքը և անգամ մասնակի պարտք մարել։ Ընդգծեմ, նա ազատության մեջ է։

Ավելին, իրավապահները չեն հաղորդել ՔՊ-ական տնօրենի աղմկահարույց պաշտոնանկության հիմք դրած քրգործի մասին։

Լռում է նաև նրա անմիջական վերադաս, ԱՆ նախարար Անահիտ Ավանեսյանը։ Փոխարենը տիկին նախարարը անհոգ ցիկցկում է ՔՊ-ի նախընտրական շրջիկ գազելի մեջ։

Իսկ թե ինչպես է բացահայտվել հիվանդանոցի գումարների անհետացումը, կազինոյի հանդեպ պաշտոնյայի մոլուցքի դրսևորումները, ինչու են կոծկվել համայնքապետի կողմից, որ այսօր ենթադրյալ հանցագործությանն են հանգեցրել, այս մասին լռում են նաև Փաշինյանի թիմակիցները և իրավապահ համակարգը, որն ամեն կերպ կոծկում է այս զավեշտալի պատմությունը, հավանաբար քաղաքական կապերի պատճառով»։

Դիտեք նաև՝

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Հասարակություն more