▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մի լացիր մայրիկ, մի օր տուն կգամ. զոհված Ազատ Սիմոնյանի վերջին գրառումը

20-ամյա շարքային Ազատ Սիմոնյանից ծնողները 7 օր լուր չունեին: Ցավոք երեկ Ադրբեջանի կողմից փոխանցված 18 հայ զոհված զինծառայողների թվում է եղել է նաև նա: Ձեզ ենք ներկայացնում Ազատի ֆեյսբուքյան վերջին գրառումը.

Կարոտ
Հոգիս տխուր է ,սիրտս ալեկոծ,կյանքս կանգնել է առաջ չի գնում:
Կարոտն է խեղդում կոկորդիս կանգնած,աչքերս տխուր տունս են փնտրում,մի փնտրեք աչքեր զուր են ձեր ջանքեր, տունս չեք գտնի այն շատ հեռու է,այնտեղ տանս մեջ որդու կարոտից մայրս է լալիս:
Մի լացիր մայրիկ մի օր տուն կգամ ,երդվում եմ մայրիկ մի օր տուն կգամ,ամեն կաթիլ արցունքիդ համար պատասխան կտամ...

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more