▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մի հատ մեծ յախք այն բոլորի հասցեին, ում երեսից հիմա հայերը Բաքվում Ալիևի փիառն են անում

Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման: 

Մինչև վերջին պահը սպասում էի, որ մեր մարզիկները կհրաժարվեն գնալ Բաքու` մասնակցելու հատուկ Ադրբեջանի ու Ալիևի փիառի համար կազմակերպված եվրոպական օլիմպիական խաղերի:

Ու շատ կներեք, բայց որևէ արդարացում այս դեպքում չկա, հատուկ Ադրբեջանի խաթր ստեղծված անհասկանալի օլիմպիադա, որից որևէ օգուտ չկա: Առաջադեմ աշխարհը հորդորում էր բոյկոտել այս խաղերը հաշվի առնելով Ադրբեջանում տեղի ունեցող ճնշումները լրագրողների և իրավապաշտպանների հանդեպ, բայց դե մերոնց ինչ կա որ:
Մերոնց շատ տանձին է, որ երեկ երեկոյան Ալիևի բանակայինները հայ զինվոր են սպանել, որ Ռամիլ Սաֆարովը ազատորեն ֆռֆռում է նույն Բաքվում:

Չէ, մեր պատվիրանության տնգլին չի այս ամենը: Համաալիևյան խնջույքին մասնակցելը շատ, անչափ կարևորագույն սպորտային նվաճում է երևի:

Գոնե Ստեփանակերտից Բաքու ինքնաթիռով թռնեին, բայց դե դրա դուխն էլ չկա:

Կարճ ասած, մի հատ մեծ ՅԱԽՔ էն բոլորի հասցեին ում երեսից հիմա հայերը Բաքվում Ալիևի փիառն են անում: 
ՅԱԽՔ, ՅԱԽՔ, ՅԱԽՔ:

Որևէ արդարացում այս դեպքում չկա,

Հատուկ Ադրբեջանի խաթր ստեղծված անհասկանալի օլիմպիադային մերոնց մասնակցության որևէ արդարացում չկա:

Տիգրան Քոչարյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more