«Tete a Tete» հաղորդման ընթացքում դերասանուհի Արմինե Պողոսյանն անդրադարձել է տարիներ առաջ ՝ Հայկ Մարությանի և Մկրտիչ Արզումանյանի հետ աշխատելուն.
«Մկոյի հետ բաժանվելուց հետո ես չեմ ընդունում Հայկոյի այս տարբերակը, որովհետև ինքը այնքան տաղանդավոր մարդ էր, պետք է շարունակեր իր թատերական գործունեությունը: Ինչ-որ ներկայացումներ է անում, բայց այս կեղտոտ բանի մեջ, որ նա մտավ, ես հիասթափվեցի: Այսօր, որ ասում են՝ Հայկո, ես մի քիչ լուրջ չեմ ընդունում: Ես չեմ սիրում, որ մարդ իր կյանքն ու գործունեությունն ինչ-որ բանի համար կարող է վտանգել և ջուրը գցել: Ինձ դա դուր չի գալիս: Նա այնքան լավ մարդ էր, հիմա լրիվ փոխված կլինի: Ես իր հետ չեմ շփվել ճիշտն ասած: Մի հարցով նրան դիմեցի, երբ նոր էր հեղափոխությունը եղել և ինքը բացասական արձագանք տվեց, ես մտածեցի, որ մենք երևի ընկերներ չենք»,- Հայկ Մարությանի մասին ասել է դերասանուհի Արմինե Պողոսյանը:
Դիտեք նաև՝


