▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մի հապաղեք, քանդեք....

Հատուկ Մշակույթի Նախարարության և Քաղշինի համար ներկայացնում եմ շենքերի մի ցանկ որոնք դեռ գործում են Հայաստանում: Տիկին և Պարոն մի հապաղեք քանդեք:

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր- 1983թ.

Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր-1967թ.

Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն -1932թ.

Մատենադարան -1959թ.

Եվ Թամանյանի նախագծով կառուցված մնացած շենքերը: Նրա նախագծով Երևանում կառուցվել են բժշկական ինստիտուտի անատոմիկումի, անասնաբուծական-անասնաբուժական, ֆիզիոթերապևտիկ, աստղադիտարանի, հանրային (այժմ` Ազգային) գրադարանի շենքերը, ՀՀ կառավարության տունը և այլն:

Ք.Ա 782 թվականին կառուցված Էրեբունի քաղաքի իմաստն էլ չեմ հասկանում: Մի սարա էլի, Մշնախ ջան դա ինչո՞ւ հողի հետ չենք հավասարեցնում: Էդ ուղղությամբ էլ մտածեք: 

 

 

Էդգար Խաչատրյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more