▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մի՛ երկրպագիր․․․

Սամվել դպիր Գրիգորյանի գրառումը. «Ի՞ՆՉ Է «ՀՈԳԵՎՈՐ ՇՆՈւԹՅՈւՆԸ» Սուրբ ՄԻ՛ ԱՍԵՔ «ԵՐԿՐՊԱԳՈՒ». ԵՐԿՐՊԱԳՈՒԹՅՈՒՆԸ ՄԻԱՅՆ ԱՍՏԾՈՒՆ Է ՊԱՏԿԱՆՈՒՄ
Ցանկանում եմ հատկապես հրավիրել մարզական մեկնաբանների, լրագրողների, խմբագիրների, ինչպես նաև հանրային գործիչների ուշադրությունը մի լեզվական և հոգևոր կարևոր խնդրի վրա, որը տասնամյակներ շարունակ շրջանառվում է մեր եթերում, իսկ վերջին տարիներին՝ նաև համատարած սոցիալական ցանցերում։
Խոսքը «երկրպագել» բառի անտեղի օգտագործման մասին է՝ սպորտում և ոչ միայն։
Հիշե՛նք բառի բուն իմաստը. Հայերեն «երկրպագել» բառը պատմականորեն կապված է մինչև գետին խոնարհվելու և պաշտամունքային պատվելու գաղափարի հետ։ «Երկրպագել» նշանակում է երկիր պագանել՝ ծունկի գալ, խոնարհվել մինչև գետին և երկիրը համբուրել։ Սա բացառապես սրբազան, հոգևոր գործողություն է՝ Աստծուն մատուցվող պաշտամունքային խոնարհում։
«Երկրպագել»-ն այնպիսի բառ է, որն արտահայտում է ոչ թե սովորական համակրանք կամ հիացմունք, այլ պաշտամունք։ Քրիստոնեական գիտակցություն ունեցող մարդու համար պաշտամունքը, փառքը և երկրպագությունը պատկանում են միա՛յն և միմիա՛յն Աստծուն։
Ավետարանում Տեր Հիսուս Քրիստոս ասում է․ «․․․պիտի երկրպագես քո Տեր Աստծուն և միայն նրան պիտի պաշտես» (Մատթ. 4:10):
Մարդուն՝ լինի սպորտսմեն, երգիչ, թե հանրային գործիչ, կամ մարդկանց խմբին՝ թիմին չե՛ն երկրպագում, նրանց փառք չե՛ն տալիս և չե՛ն պաշտում։ Երբ մարդը որևէ մարզիկի, ակումբի կամ խաղի նկատմամբ օգտագործում է այնպիսի բառեր, որոնք քրիստոնեական լեզվում վերապահված են Աստծուն, լեզվական սահմանները խախտվում են։ Իսկ երբ այդ կապվածությունը վերածվում է կուռքի, այն արդեն կարող է վերածվել կռապաշտության։
Ի՞նչ բառեր օգտագործել դրա փոխարեն
Հայոց լեզուն հարուստ է ու ճկուն։ Կարիք չկա հոգևոր տերմինները փոշիացնելու մարզադաշտերում։ «Երկրպագու» կամ «երկրպագել» բառերի փոխարեն կարելի է և պե՛տք է օգտագործել հետևյալ գեղեցիկ հոմանիշները.
*Համակիր (ակումբի համակիրներ)
*Աջակից / Աջակցել (աջակցում են հավաքականին)
*Ֆուտբոլասեր / Մարզասեր
*Թիմի հավատարիմ հետևորդ, կողմնակից:
*Եկե՛ք միասին մաքրենք մեր խոսքը, հարգենք մեր լեզուն և սրբությամբ պահենք այն բառերը, որոնք Սուրբ Գիրքն ու Եկեղեցին վերապահել են միայն Աստծուն։ Սիրենք սպորտը, աջակցենք մեր սիրելի թիմերին, ուրախանանք նրանց հաղթանակներով, բայց երբեք չշփոթենք համակրանքը երկրպագության հետ, որովհետև լեզուն միայն հաղորդակցության միջոց չէ. այն նաև մեր հավատքի արտահայտությունն է։
Հ.Գ. Խնդրո՛ւմ եմ այս նկատառումը հնարավորինս հասցնել մեր սպորտային մեկնաբաններին, լրագրողներին ու խմբագիրներին, եթե նրանց անձնապես ճանաչում եք, կամ պարզապես լայնորեն տարածենք այս գրառումը։ Միգուցե իրենք էլ կարդան, անդրադառնան և խորհեն այս մասին»։

Արմեն Հարեյանն էլ գրում է․ 

Լիքը մարդիկ գրում են թէ ինչպես են երկրպագում այս կամ այն ֆուտոլային թիմին։ Հայերենում երկրպագել նշանակում է այդ թիմի խաղացողների առաջ կռանալ ու հողը համբուրել։ Իսկ սա նշանակում է, որ դու միանգամից ուրանում ես քո Տեր Աստծուն, ու Նրան թողած, երկր-պագում ես Նրա ստեղծած մարդուն։ Նույնիսկ մարդիկ գրում են, որ տասնյակ տարիներով եղել են " Մեսսիի մոլի երկրպագու․․․" Հիմա հատուկ գրում եմ այդ մարդկանց համար, ովքեր երևի թէ իրենց Քրիստոնյա են համարում ու մկրտվել են Սուրբ Երրորդության անունով։ Տեր Հիսուսը հիշեցրեց, որ “Տիրոջը՝ քո Աստծո՛ւն պիտի ԵՐԿՐՊԱԳԵՍ և միայն նրա՛ն պիտի պաշտես (Ղուկաս 4․8): Բայց փնտրեք ֆեյսբուքում ու ինքներդ կտեսնեք թէ ինչքան մարդիկ են գրում որ երկրպագում են այս կամ այն ֆուտոլիստին, թիմին, կամ ինչ որ կիստկլոր անամոթ երգչուհու։ Ժողովուրդ, Աստվածաշնչում մի շատ ահավոր մեղք կա, որ կոչվում է "հոգևոր շնություն։" Դա այն է, որ դու քեզ համարում ես Քրիստոնյա, բայց գնում զվարճանում ես այլ մարդու-ձեռքով-ստեղծված կուռքերի հետ (ինչպես օրինակ Քրիստոսի Սուրբ Պայծառակերպության տոնին հրապարակում Նեպտունի հետ), կամ էլ Արարիչ Աստծուն թողած, երկրպագում ես մարդկանց առաջ (կռանալ երկիրը պաչել)։ Սրա տակից ո՞նց էք դուրս գալու։ Երբ ձեր տանը մի օր հանկարծ պատուհաս թակի (Աստված չանի, չեմ կամենում) դուք ու՞մ էք կանչելու, ու՞մ էք աղոթելու՝ Մեսսիին թէ՞ Լամին Յամալին։ Դրանք ձեզ կօգնե՞ն։ Իսկ եթե Աստծուն կանչեք, այս "երկրպագություններից" հետո, Նա ձեզ կլսի՞։

Սիրելի ժողովուրդ։ Կյանքը գնում է, բայց շատ շատերը երբեք իրենց ֆիլտրերը չեն միացնում որ մտածեն։ Հայերենում չի կարելի երկրպագել բառն օգտագործել որևէ այլ նպատակով, բացի երբ երկրպագում ենք Աստծուն։ Չի կարելի մարդու առաջ կռանալ ու ասել ես նրա ոտքերի առաջ երկիրը կհամբուրեմ։ Չի կարելի մարդուն տալ այն փառքը, որն ըստ ԱՌԱՋԻՆ ՊԱՏՎԻՐԱՆԻ պատկանում է միայն ու միայն Աստծուն։

Հասկանում եմ, որ շատերդ երևի առանց մտածելու էք արել։ Դրա համար էլ գրել եմ, որ պետք ա միացնել ֆիլտրերը, և նախքան մի բան ասելը՝ նախ մտածել՝ թէ նագոլկեքով ֆուտբոլիստի առաջ կռանալ ու հողը պաչելու մասին հայտարարե՞լ, թէ՞ այդ բառը պահել միայն ու միայն Աստծու համար։

Ցավոք մարդկանցից շատերն են այսպես առանց մտածելու, առանց ֆիլտրելու խոսում։ Օրինակ, երբ մեկին հայհոյում ես ու ասում "քո տիրու մերը․․․"։ Հլը մի հատ մտածի թէ ով է մարդու Տերը, և ով է այդ Նրա մայրը․․․

Իսկ եթե սիրում էք մի թիմի, կարելի է պարզապես օգտագործել "աջակից, կամ աջակցել" բառերը, բայց որ երբեք երկրպագել կամ երկրպագու։

Այդ բառը միայն ու միայն Աստծո համար է։

Եվ քանի որ գրեցի այս մասին, նաև կարևոր եմ համարում ասել, որ այն բանից հետո երբ Մարտ ամսին UEFA-ն տուգանեց Սերբական թիմին, ում աջակիցները Տեր Հիսուսի պատկերն էին ցուցադրել տրիբունայում, այլևս ոչ մի FIFA-ի խաղ չեմ դիտում։ Մենք չենք կարող զվարճանալ Քրիստոսի հակառակորդների հետ՝ նրանց միջոցառումներին՝ ինչքան էլ դա հետաքրքիր լինի։

Խնդրում եմ, այս գրվածը դուք էլ կիսեք ձեր էջերին, որպեսզի ավելի հայ գոնե-քրիստոնյա մարդիկ իմանան ու երկրպագել բառը միայն ու միայն Աստծո համար օգտագործեն։

info@asekose.am/095519696
Հասարակություն more