Չեմ հիշում, թե որ երկրի նախագահն էր, բայց լավ եմ հիշում, որ վերջերս արել էր մի տպավորիչ հայտարարություն, երբ մայրն էր մահացել. ասել էր` թող ոչ ոք ծաղկեպսակներ չբերի ու թող այդ գումարը բաժանի մանկատներին: Հիմա մերոնց եմ նայում, մեր երկրի հալն ու մեր մեծավորների ուտել-խմելը: Չեմ ասում մի արեք, մի նշեք, մի տոնեք, մի ամուսնացեք, բայց դա արեք այնպես, որ չտրորվի առանց այդ էլ տրորված մեր երկիրը, մեր սրտերը: Հիմա ամեն տոնակատարություն թվում է խրախճանք ժանտախտի ժամին. մի կողմում ծայրահեղ աղքատ մեր հասարակությունն է ՝ իր կորցրած զիվորներով, մյուս կողմում՝ ուտող-խմող, տոնող մի մասսա: Մի բան պակաս կերեք, մի բան պակաս հագեք, մի զարդ պակաս կրեք, մի մեքենա պակաս ունեցեք, բայց ստացեք աղքատի օրհնությունը, ձեր եղբոր ձեռքը բռնեք ու բարձրացրեք. չէ" որ առանց այս ժողովրդի մեկ վայրկյանում կփոշիանաք,մեկ վայրկյանում կունեզրկվեք ու կդառնաք օտարի գերին ու ստրուկը:
Մի բան պակաս կերեք, մի մեքենա պակաս ունեցեք, բայց ստացեք աղքատի օրհնությունը
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet
Հասարակություն more

more

more

more

more

more

more