Մի բան կասեմ՝ կծիծաղեք․․․Փաշինյանը սաղմոսներից անցնում է առակներ անգիր անելուն․ նա այս մասին խոսել է լրագրողների հետ Ստրասբուրգում կայացած ճեպազրույցում, որն ամբողջությամբ կարող եք դիտել տեսանյութում։
Դիտեք նաև՝
Մենք էլ, Ադրբեջանն էլ խոսում ենք խաղաղության մասին, կարծում է Նիկոլ Փաշինյանը։
«Ուղղակի հարակից թեմաների հետ կապված կան տարընթերցումներ,– Ստրասբուրգում ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ վարչապետը` անդրադառնալով Ադրբեջանի` ՄԱԿ–ի ամբիոնից` խաղաղության գաղափարախոսությանը հակասող հայտարարություններին։
Հիշեցնենք,` ՄԱԿ ամբիոնից Ադրբեջանի նախագահը կրկին խոսել է Հայաստանի «ագրեսիայից» և «օկուպացիայից», ՀՀ ղեկավարներին անվանել պատերազմական հանցագործներ։ Եվ այս ամենը թվարկելուց հետո Ալիևը շեշտել է, որ Հայաստանի հետ պայմանագրի բոլոր կետերի հեղինակն Ադրբեջանն է։
Դիտեք նաև՝
Օգոստոսի լույս 9–ի առավոտը նայում ենք` էքսկավատորը աշխատում ա, այնտե՞ղ ա, էդպես չի լինում. Փաշինյանը՝ Թրամփի ուղու մասին
«Ամերիկյան պատվիրակությունը վերջերս ՀՀ էր այցելել, քննարկումները սկսվել են, կշարունակվեն: Այս պահի դրությամբ շատ կոնկրետ պայմանավորվածություններ չկան: Կարծում եմ, որ նաև խնդիրն այն է, որ Թրամփի ադմինիստրացիան գլոբալ օրակարգ ունի, բայց համոզված եղեք, որ այդ օրակարգում TRIP ուղու օրակարգը շարունակում է գտնվել և ԱՄՆ, և միջազգային հանրության ուշադրության կենտրոնում, մեծ հետարքրություն կա։ Մենք աշխատում ենք դանդաղ, բայց առանց ընդհատումների»,-հայտարարում է վարչապետ Փաշինյանը:
***
Փարաքարում տեղի ունեցած դեպքը հարցեր է բարձրացնում, որոնք ինձ էլ են հետաքրքրել ու անհագստացրել. Փաշինյան
«Կարծում եմ` տեսանելի է, որ այդ ամենի արդյունքում նաև պաշտոնանկություններ են եղել»,– Ստրասբուրգում ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ վարչապետը։
Դիտեք նաև՝
Մեծ համոզմունք ունեմ, որ 2026 թ. խորհրդարանական ընտրություններին մեր ժողովուրդը ՀՀ կառավարման մեզ տրված մանդատը երկարացնելու է, Ստրասբուրգում, լրագրողների հետ զրույցում վստահ հայտարարեց Փաշինյանը։
«Ժողովուրդն իր ձևակերպած խաղաղության օրակարգի ճակատագիրը պետք է որոշի 2026 թվականին խորհրդարանական ընտրություններին ու պատմականորեն չի կարող այլ բան տեղի ունենալ, քան խաղաղության օրակարգի հաղթանակի վերահաստատումը»։
***
«Տարածված խոսույթ է, որ Հայաստանը չգիտեմ ում պահանջն է կատարում. Հայաստանը ոչ մեկի պահանջն էլ չի կատարում»,- Ստրասբուրգում լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ բերելով օրինակ. «Մեր պատմության ընթացքում բազմիցս եղել են իրավիճակներ, երբ վրաերթի ենք ենթարկվել ու էդ վրաերթի արդյունքում սկսել ենք ասել՝ մարդկային արդարությո՛ւն, մենք թքենք քո ճակատին: Բայց մեր շուրջը չենք նայում. կարո՞ղ է նրանից է, որ մայրուղու երթևեկելի հատվածում ենք կանգնած»: *** |
«Օգոստոսի 8-ից հետո, կարծեմ 18-ի ուղերձում, խաղաղությունը համեեմատել եմ նոր ծնված երեխայի հետ: Նա պետք է մեծանա, կայանա: Մի լավ ասացվածք ունենք՝ երեխան հիվանդանալով է մեծանում: Էս երեխան էլ է հիվանդանալով մեծանալու՝ գրիպ է ընկնելու, մրսելու է, ջերմությունը բարձրանալու է»,- Ստրասբուրգում, լրագրողների հետ ճեպազրույցում, ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով խաղաղության գործընթացին: *** |
«Մեր անկախության օրոք չի եղել էդպիսի տարի, որ զոհեր, վիրավորներ, դիվերսիաներ չունենանք: ՀՀ անկախության առաջին օրից ոչ մի տարի խաղաղություն չի եղել»,- Ստրասբուրգում, լրագրողների հետ զրույցում, ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինանը՝ կրկնելով, որ Երրորդ Հանրապետությունն ընդհանրապես խաղաղություն չի տեսել: Նրա խոսքով՝ խաղաղությունը մեզ համար անծանոթ բան է, պետք է սովորենք՝ ինչ է նշանակում խաղաղ կյանք: *** |
Լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Մարտի 1-ի գործով ՄԻԵԴ վճռին՝ Նիկոլ Փաշինյանն ասել է. «Ուրախ եմ ՄԻԵԴ կայացրած որոշման առիթով: Կարծում եմ՝ ՀՀ դատաիրավական համակարգը պետք է... Տեսեք, ես բան չեմ ասել, ՄԻԵԴ-ն է ասել էդ ամենը: Դա պետք է բերի կոնկրետ հետևանքների»: |