▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մի առանձնացրեք զինվորներին, խնդրում եմ

Մեկը ապահովված է, մյուսը անապահով, մեկը Երևանցի է,  մյուսը Մարտակերտցի...: Մի փորձեք մտնել զինվորների զորանոց: Երկու տարվա մեջ ապահովված և չապահովված ընտանիքների զինվորները ապրում են մի սենյակում, հավատացեք տվյալ պահին իրանք նենց թքած ունեն, թե ով որ շրջանից է: Իմաստը ո՞րն է նրանց լարել իրար դեմ, իմաստը ո՞րն է ասել, թե բա՝ սահմանին կանգնող զինվորները անապահով ընտանիքից են: Ժողովուրդ դուք զինվոր չեք տեսել, դուք պատկերացում չունեք զինվորի մասին : Վերջին դեպքերի ժամանակ զոհված զինվորից երկուսին ես ճանաչում էի, ընդ որում մեկին դեռ մանկուց էի ճանաչում: Անապահով ընտանիքից չէր: Այդ ժամանակ խոսալու բան չկար չէ՞: Կամ՝ ավելի շատ զոհվում են Երևանցիները, քան Ղարաբաղցիները: Էտ ասելու բանա՞: Իսկ կարողա՞ վաղն էլ ասենք՝ ավելի շատ զոհվում են Սևանցիները, քան Ղափանցիները...: Այդ երբվանից գրանցման հասցեն դառձավ մարդու համար ճակատագիր: Այդ երկու տարվա ընթացքում նրանք բոլորը իրար ընկեր են, անկախ բառբառից, անձնագրի տվյալներից, մի օր լավ, մի օր վատ : Մի մտեք զինվոր - հրամանատար, զինվոր-զինվոր հարաբերությունների մեջ: Մի փորձեք ուսումնասիրություններ կատարել, սանդղակները որոշել, թե որ շրջանից քանի հոգի պետքա զոհվի: Մի մոռացեք, որ այդ պահին ձեր գրածը կարող են կարդալ հենց նույն զինվորները, որոնց կողքին կլինեն համ Ղարաբաղցիներ, համ Երևանցիներ, համ Սևանցիներ, համ Ղափանցիներ... : Պատկերացնում ե՞ք Արցախցի մի զինվոր պտտվի իր Երևանցի ընկերոջը հարցնի՝ էս զեմլյակդ ինչա՞ գրել: Այ որ ամբողջությամբ կարողանաք պատկերացնել հարցի լրջությունը ինձ թվումա էլ չեք խցկվի էտ թեմայի մեջ:

Հ.Գ. Հերոսը, ինչպես նաև մյուս մարդկային հատկանիշները, ազգ ու քաղաք չեն ճանաչում:

Աշոտ Ասատրյան
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more