▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մի անճշտության վերաբերյալ

«Հայկական ժամանակը» գրում է. Մեր թերթի օգոստոսի 7-ին տեղ գտած «Էնֆիաջյանը շինություն է գնել» հրապարակման վերաբերյալ տեղեկացնում ենք, որ տեղի է ունեցել անճշտություն: ՀՀ ԱԺ Բարգավաճ Հայաստան խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանին հարցում չի ուղարկվել, ինչպես նշված է հոդվածում: Նրա հետ փորձել ենք կապ հաստատել օգնականի միջոցով, ում հայտնած տեղեկությունը վերագրել ենք Վահե Էնֆիաջյանին: Մեր թերթում տեղ գտած հրապարակումից հետո տեղեկությունը շատ արագ տարածվել է մի քանի էլեկտրոնային լրատվամիջոցներում, ինչն էլ ավելի է կարեւոր է դարձնում մեր կողմից նման պարզաբանում ներկայացնելը: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more