▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մի ամիս է պատերազմի մեջ ենք, ու ի՞նչ է փոխվել քաղաքի կյանքում

Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման: 

Մի ամիս է պատերազմի մեջ ենք,  ու ի՞նչ է փոխվել քաղաքի կյանքում, մարդկանց մեջ։ Ոչինչ էլ չի փոխվել։ Քայլում եմ մեր փողոցով ու նայում։ Կանաչ տարածքի վրա շինարարություն են անում քիչ է՝ իրենց ապագա խանութի տեսադաշտը փակող ծառն էլ կտրել են, խանութներում ՀԴՄ կտրոն չեն տալիս, ռմբապաստարանի մուտքի առջև մի քանի մեքենա աղբ կա, տաքսիները կանգնած են ավտոբուսների կանգառներում, հետիոտնային անցումը հսկող, հեռախոսը ականջին դրած ոստիկանի քթի տակ կանոնների խախտումով մի քանի մեքենա է կանգնած։

Բա ի՞նչ են խոսում բակում հավաքվածները։ Մի թոշակառու պնդում է թե զորակոչ է, երեխեքին փողոցից բռնում տանում են, դալնաբոյչիկ վարորդը թե՝ ախպեր ինչի՞ չեն ուզում, որ ռուսն իր զորքը բերի Ղարաբաղ, լուսամուտի արտադրամասի տերը՝ բա շրջապատված ենք թշնամի պետություններով, առանց Ռուսաստան մեզ կուտեն, մեր թշնամիների շարքում նշելով նաև Վրաստանը ու Իրանը, պետական չինովնիկ մեկն էլ ինքնագոհ անցավ, սա էլ իր հաստափոր տղային հասցրեց փախցնել Ռուսաստան։ 

Միակ մխիթարանքն էլ էն է, որ այս մարդիկ տարիքով են, իսկ ջահելները մեծերի պես չեն մտածում ու գործում։ Գալիս է անկախության սերունդը, մի քանի տարի հետո նրանք կլինեն երկրի տերը, բայց մենք ունե՞նք արդյոք էդ մի քանի տարին։

Մանվել Շահմուրադյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more