▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մհեր Արմենիայի գրառումը Ռիտա Սարգսյանի մասին և Պաուզա Անոյի խոսքն՝ ուղղված երգչին

Դիտեք նաև՝

Երգիչ Մհեր Արմենիան ֆեյսբուքյան էջում գրել է․ «2020 թվականի նոյեմբերի 20-ին կյանքից անժամանակ հեռացավ ՀՀ 3-րդ Նախագահ Սերժ Սարգսյանի տիկինը՝ Ռիտա Սարգսյանը։

Խունկ, աղոթք և խոնարհում նրա վառ և պայծառ հիշատակին։ Նրա կատարած բարի գործերը անջնջելի են և երբեք չեն մոռացվի։ Տիկին Ռիտան մեծագույն դեր է ունեցել բազմաթիվ հայ մանուկների կյանքի փրկության և զինհաշմանդամների առողջության վերականգնման գործում։

Հիշատակն արդարոց օրհնությամբ եղիցի»։

Հիշեցնենք, որ Մհեր Արմենիան մասնակցում է Նիկոլ Փաշինյանի «նախաձեռնությամբ» անցկացվող պատարագներին, ինչից հետո համացանցում նրա հասցեին քննադատության ալիք էր բարձրացել։

Երեկ էլ համացանցում տարածվեց դերասանուհի Նարինե Ոսկանյանի՝ հասարակությանն ավելի հայտնի Պաուզա Անոյի խոսքը, ով նույնպես քննադատում էր Մհեր Արմենիային՝ հիշեցնելով նրա ջերմ հարաբերությունները Ռիտա Սարգսյանի հետ․ Տեսանյութը՝ լրագրող Կորյուն Սիմոնյանի յութուբյան ալիքում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես more