Մեկընդմիշտ նկատի ունեցեք, թող որևէ մեկը անհաջող փորձ չկատարի մեզ կապել Հրայր Թովմասյանի անձի հետ, դա անպտուղ փորձ է լինելու։ Այս մասին այսօր, լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ-ական պատգամավոր Գևորգ Պետրոսյանը։
«Մենք այստեղ Հրայր Թովմասյանի հարց չենք լուծում, մենք ասում ենք՝ ունեք ողջամիտ կասկած, որ Հրայր Թովմասյանը օբյեկտիվ չէ, դիմեք։ Մենք պարտավոր չենք մասնակցել ամեն գործընթացի, չենք ուզում մասնակցել, քանի որ իրավական հիմնավորումները թույլ են»,-ասաց պատգամավորը։
Մանրամասն՝ տեսանյութում