▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Մեզ մոտ էլ ձեռնաշղթայով են խոսքը լռեցնում»․ Ռուբեն Մելիքյան

Փաստաբան Ռուբեն Մելիքյանի նախաձեռնությամբ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան մոտ միջոցառում է կազմակերպվել՝ ի հիշատակ ամերիկացի քաղաքական գործիչ Չարլի Քըրքի, ով օրերս հանրության աչքի առջև սպանվեց։ «Նա սպանվեց քաղաքական գործունեության համար։ Սպանվեց ուղիղ եթերում, հազարավոր մարդկանց առջև՝ ցինիկ կերպով, ինչը նման էր Լյութեր Քինգի սպանությանը, մեզ մոտ՝ հոկտեմբերի 27-ին։ Նրան լռեցրեցին փամփուշտով, մեզ մոտ էլ լռեցման դեպքեր են լինում, բայց՝ ձեռնաշղթայով։ Նա տարածում էր քրիստոնեական արժեքներ, շատ կարևոր ձայն լռեցրեցին»,- ասաց Մելիքյանը՝ թվարկելով երիտասարդ քաղաքական գործչի սպանությունը դատապարտելու և նրա հիշատակը հարգելու դրդապատճառները։

Դիտեք նաև՝

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more