Մեզանից շատերն ունեն սմարթֆոններ, բայց ոչ բոլորս ենք գիտակցում, թե իրականում ինչքան խելացի են դրանք, կամ թե ինչպես են տվյալներ հավաքում մեր ֆիզիկական շարժումների, որոնումների և այլ գործողությունների վերաբերյալ: Ինչքան կատարելագործվում են այս սարքերը, այնքան հեշտ է դառնում նրանց ընկերությունների համար օգտատերերին հետևելը: Ի զարմանս մեզ՝ կան այնպիսի հեռախոսներ, որոնք անգամ կարող են հետագծել օգտատիրոջ՝ վերջին տարվա ընթացքում կատարած բոլոր տեղաշարժերը:
Ամեն անգամ, երբ նոր ծրագիր եք ներբեռնում, այն զգուշացնում է՝ արդյոք ցանկանում եք, որ օգտագործի Ձեր անձնական տվյալները, թե ոչ: Այդպիսի դեպքերում որոշողը հենց Դուք եք, ուղղակի հարկավոր է լինել ուշադիր և կարդալ այդպիսի զգուշացումները ամենայն մանրամասնւթյամբ:
Սոցիալական ցանցեր
Կախված Ձեր անձնական գաղտնիության կարգավորումներից՝ յուրաքանչյուրը կարող է մտնել սոցիալական կայքի Ձեր էջը և տեսնել այն ամենը, ինչը որ ասել կամ արել եք Դուք՝ օնլայն ժամանակ: Սակայն, իրականում, կառավարությունն ունի լիարժեք իրավունք՝ վերահսկելու յուրաքանչյուրի՝ սոցիալական կայքերի գրառումները, անհատական նամակները, քանի որ դրանք համարվում են արտաքին հաղորդակցության տեսակներ:
Շատ երկրներ, ինչպիսիք են ԱՄՆ-ը, Կանադան, Նոր Զելանդիան և Ավստրալիան տվյալներ են փոխանցում նաև Մեծ Բրիտանիայի կառավարությանը: