Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման:
Թող ինձ ներեն բոլորը, բայց ես դեմ եմ, որ սովորող մարդուն վերցնեն ու տանեն բանակ:
Ես էլի համաձայն եմ, որ բանակը մեր միակ հովանավորն է, բանակը մեր միակ հույսն է, բանակը մեր միակ ուժն է, բայց չի կարելի ամեն ինչ ծայրահեղացնել:
Ի՞նչ է նշանակում՝ «բոլորը անխտիր պետք է ծառայեն», մեզ ծառայող պետք է, բայց սովորող պետք չի՞: Մեզ «խելքի բանակ» էլ է պետք, որը հիմա ունենք ու ովքեր տարբեր օլիպիադաներին բարձր են պահում մեր դրոշն ու մեր պատիվը:
Չի կարելի ամեն ինչ ծայրահեղությունից ծայրահեղություն ներկայացնել, լիքը գրագետ երեխաներ էլ կան, ովքեր սոցիալական վատ վիճակներում ապրող ընտանիքից են ու չի նշանակում, որ իրենց սովորելու իրավունք չունեն:
Կարճ ասած՝ «Խելքի բանակը» նույնպես մեր ուժն է ու մեր հպարտությունն ու չի կարելի բանակը զարգացնելու համար «խելքի բանակը» վարի տալ... Զինվոր եք ուզում փող տվեք թող պայմանագրայինները շատանան:
Հ.Գ. Խոսքս չի գնում սովորողի ատմազկի տակ հարուստների երեխեքի մասին... Թող Անկախ հանձնաժողով սարքեն ու հենց սովորևողներին փող տվոթղներից տարբերակեն:
Անկախ Հայաստան ֆեյսբուքյան էջ