▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մեղրիի հրդեհից կա զոհ. 24 ընտանիք մնացել է առանց տան

 

Մեղրի քաղաքի Անդրանիկի փողոցի թիվ 9 շենքում բռնկված հրդեհի հետեւանքով մահացել է շենքի բնակիչներից մեկը՝ մոտ 75-ամյա մի կին, ծխի պատճառով նրան չեն կարողացել տարհանել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Մեղրիի քաղաքապետ Արշավիր Հովհաննիսյանը:
Նա նշեց, որ այրվածքներ ստացածներ չկան, տարհանել են 24 ընտանիք՝ մոտ 60 հոգի: Քաղաքապետից տեղեկացանք, որ այրվել է ոչ միայն երեքհարկանի շենքն ամբողջությամբ, այլեւ կողքի սեփական տունը, իսկ հրդեհի պատճառը բնակիչներից մեկի անզգուշությունն է եղել: «2-րդ հարկի բնակչուհին՝ միայնակ ապրող, մեծ կին է, փորձել է միացնել գազի բալոնը, բայց չի կարողացել, դուրս է եկել տնից, արտահոսք է եղել, այդպես ամբողջ շենքը այրվել է, 60-ականների փայտի շենք էր՝  բաղդադի, 3 հարկանի, նախորդ տարի էլ տանիքն էինք վերանորոգել»,-ասաց քաղաքապետը:
Արշավիր Հովհաննիսյանը նշեց, որ այդ շենքը մոտ է իր տանը, պատահմամբ առավոտյան, 06.45-ին, արթուն էր եւ պատուհանից նայում էր, երբ տեսավ ծուխը, միանգամից իջավ ներքեւ ու անցավ գործի: Անմիջապես ժամանել են նաեւ փրկարարները, օգնության համար դիմել է ռուսական զորքերին, բոլորը ժամանել են ու օգնել բնակիչներին տարհանելուն: Քաղաքապետը նշեց նաեւ, որ մարզպետին է տեղյակ պահել դեպքի մասին, վերջինս միջնորդել է եւ այժմ իրենց տներից զրկված բնակիչներին տեղավորել են հյուրանոցում, մինչեւ կացարանի հարց լուծեն:
Բնակիչների մի մասը հասցրել է տարհանել տան իրերը, բայց մյուս մասը ամբողջը կորցրել է, շենքի տան պատերն են միայն կանգուն, բայց դա էլ վթարային է, հարեւանությամբ գտնվող սեփական տունը եւս մոխրացել է:  Իսկ թե ինչպես է լուծվելու բնակիչների կացարանի հարցը, քաղաոքապետն ասաց, որ հանձնաժողով կստեղծեն, հաշվարկներ կանեն, կդիմեն Կառավարությանը: «Առանց տուն չենք թողնի, մարզպետն ասել է, որ ամեն ինչ կանի, կօգնի»,-ասաց Արշավիր Հովհաննիսյանը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Հայաստանի ՏԿԱԻՆ--ում, այսօր՝ հունիսի 13-ին, ժամը 07.00-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Սյունիքի մարզի Մեղրի քաղաքի Անդրանիկի փողոցի թիվ 9 շենքում:
Դեպքի վայր է մեկնել հինգ մարտական հաշվարկ և ՄՓՎ օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է թիվ 9 շենքի (3-րդ հարկ) ճակատային մասում գտնվող բնակարաններում: Շենքն ամբողջությամբ կրակի է մատնվել:
Դեպքի վայր է մեկնել 5 մարտական հաշվարկ: Բնակիչներին տարհանել են:

Մեղրի քաղաքի Անդրանիկի փողոցի թիվ 9 շենքում բռնկված հրդեհի հետեւանքով մահացել է շենքի բնակիչներից մեկը՝ մոտ 75-ամյա մի կին:

Asekose.am-ի թղթակցի հետ զրույցում Մեղրիի քաղաքապետ Արշավիր Հովհաննիսյանը նշեց, որ բացի տարեց կինը այլ զոհեր և տուժածներ չկան: 
«Տարհանվել է մոտ 24 ընտանիք, ընդհանուր 60 հոգի, բարեբախտաբար, որևէ մեկն այրվածքներ չի ստացել: Իսկ 75-ամյա կինը մահացել է, քանի որ ծխի պատճառով նրան չեն կարողացել տարհանել»,-ասաց քաղաքապետը

Նա նշեց, որ հրդեհը բռնկվել է բնակիչներից մեկի անզգուշության պատճառով. «3 հարկանի փայտե շենք էր, 2-րդ հարկում միայնակ մեծ կին էր ապրում, փորձել է միացնել գազի բալոնը, չի կարողացել և արտահոսք է եղել, այդպես ամբողջ շենքը այրվել է»:

Մեր հարցին, թե բնակիչներն այս պահին որտեղ պետք է բնակվեն, Արշավիր Հովհաննիսյանը նշեց, որ ինքը մարզպետին է տեղյակ պահել դեպքի մասին, վերջինս միջնորդել է եւ այժմ իրենց տներից զրկված բնակիչներին տեղավորել են հյուրանոցում, մինչեւ կացարանի հարց լուծեն:

«Հանձնաժողով կստեղծեք, հաշվարկներ կանենք, կդիմենք Կառավարությանը: Մարզպետն ասել է, որ ամեն ինչ կանի, կօգնի, առանց տուն չենք թողնի»,-խոստացավ Արշավիր Հովհաննիսյանը:

Ինչպես արդեն տեղեկացրել էինք՝  հունիսի 13-ին, ժամը 07.00-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Սյունիքի մարզի Մեղրի քաղաքի Անդրանիկի փողոցի թիվ 9 շենքում:
Դեպքի վայր է մեկնել հինգ մարտական հաշվարկ և ՄՓՎ օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է թիվ 9 շենքի (3-րդ հարկ) ճակատային մասում գտնվող բնակարաններում: Շենքն ամբողջությամբ կրակի է մատնվել:
Դեպքի վայր է մեկնել 5 մարտական հաշվարկ: Բնակիչներին տարհանել են:

Հեղինակ՝ Անի Միրաքյան

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more