|
Ադրբեջանի նախկին արտգործնախարար Էլմար Մամեդյարովը Vesti.az-ին տված հացազրույցում նշել է, որ TRIPP-ի իրականացման փաստաթուղթն առաջին հերթին ծառայում է որպես իրավական հիմք տեխնիկատնտեսական ուսումնասիրության և նախագծահետազոտական աշխատանքների մեկնարկի համար։ «Դրա ստորագրումը միայն առաջին քայլն է, որին պետք է հաջորդեն մանրամասն բանակցություններ։ Ադրբեջանը պարտավոր է լիիրավ մասնակցություն ունենալ երկու ուղղություններով՝ Հայաստանի կառավարության հետ և ամերիկյան կողմի հետ՝ ինչպես օպերատոր ընկերության, այնպես էլ ԱՄՆ կառավարության հետ։ Քննարկման հիմնական թեման պետք է լինի երկաթուղային հատվածի շահագործման կոնկրետ իրավական և տեխնիկական ռեժիմը»,- ասել է նա։ Մամեդյարովի խոսքով՝ կա հիմնարար իրավական խնդիր, որի արմատները գալիս են խորհրդային անցյալից. երկաթուղու Մեղրիի հատվածը պատմականորեն կառավարվում էր «Ադրբեջանի երկաթուղիների» կողմից, այլ ոչ թե համահանրապետական ցանցի։ Սա հիմք է ստեղծում Ադրբեջանի կողմից այս ենթակառուցվածքի համար հատուկ կարգավիճակի հնարավոր պահանջների համար։ «Հաշվի առնելով, որ 1938 թվականին Հայաստանն իր երկաթուղիների վերահսկողությունը փոխանցել է Ռուսաստանին, անհրաժեշտ է իրավական պարզաբանում. արդյո՞ք այս փոխանցումը տարածվել է այն հատվածի վրա, որը փաստացի գտնվում էր Ադրբեջանի իրավասության ներքո: Հետևաբար, կառավարությունը և «Ադրբեջանական երկաթուղիները» պետք է խորհրդակցեն իրենց ռուս գործընկերների հետ՝ այս ակտիվի իրավական կարգավիճակը պարզաբանելու համար»,- նշել է Մամեդյարովը: Դիտեք նաև՝ |
«Մեղրիի հատվածը պատմականորեն կառավարվում էր Ադրբեջանի երկաթուղիների կողմից»․ Մամեդյարով
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet
Հասարակություն more
more
more
more
more
more
more


