Ինֆորմացիան և տեսանյութերն այս հղումով թարմացվում են․ Հետևեք նաև Asekose.am-ի տելեգրամյան ալիքին։
Միքայել սրբազանի գործով վճիռը կհրապարակվի հոկտեմբերի 3-ին ժամը 17:30–ին
Դատական նիստից հետո դահլիճում ներկաները սկսեցին վանկարկել «սրբազա՜ն»։
«Տրամադրությունս շատ լավ է, դուք իրենց մասին մտածեք, մեր մասին մի՛ մտածեք»,- ոստիկանի ուղեկցությամբ դահլիճից դուրս գալիս ներկաներին դիմելով՝ ասաց Միքայել սրբազանը։
«Դատարանը հոկտեմբերի 3-ին կհրապարակի դատավճիռը։ Կանխատեսում եմ, որ ազատազրկում է տալու»,- Միքայել Սրբազանի գործով դատական նիստից հետո, լրագրողների հետ զրույցում, ասաց պաշտպան Արա Զոհրաբյանը։ *** |
«Միքայել Սրբազանը մեզ թույլ չի տվել, որպեսզի մեղմացնող հանգամանքներ վկայակոչենք»,- լրացուցիչ դատական լսումից հետո լրագրողներին հայտնեց փաստաբան Երեմ Սարգսյանը։ Նշենք, որ այսօր քննարկվում էր Սրբազանի պատժամիջոցի և ժամկետների հարցը։ Հանրային մեղադրողը միջնորդեց 2 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկում։ |
Միքայել սրբազանին դատարանում դիմավորեցին ծափերով...
Այսօր Միքայել սրբազանի գործով դատական հավելյալ լսումներն են նշանակված։
***
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Ավանի նստավայրում Միքայել Սրբազանի գործով լրացուցիչ դատալսումն է։ Հիշեցնենք՝ Սրբազանը մեղավոր է ճանաչվել։ Այսօր քննարկվում են պատժի տեսակի և չափի վերաբերյալ մի շարք հարցեր։ Նշենք, որ Միքայել Սրբազանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով (իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը): |
Դիտեք նաև՝
Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի պաշտպան Արա Զոհրաբյանը բացարկ հայտնեց դատավոր Արմինե Մելիքսեթյանին։
Զոհրաբյանը մատնանշեց, որ սեպտեմբերի 24-ին դատավորը վերդիկտը հրապարակելուց և լրացուցիչ դատական լսումների օրը հայտնելուց հետո անմիջապես հեռացել է դահլիճից՝ կողմերին չտեղեկացնելով, որ մինչև հաջորդ դատական նիստը կարող են դատարան ներկայացնել միջնորդություններ։
«Օրենսդիրն այս գործողությունը սահմանել է որպես պարտականություն, այլ ոչ թե հայցողական լիազորություն։ Հարց է ծագում՝ ինչու՞ է դատավորն ակնհայտորեն խախտում օրենքի պահանջը»,- ասաց Զոհրաբյանը։
Դատարանը նշեց, որ բացարկի միջնորդությունն անհիմն է և մերժեց այն։