Մետրոպոլիտենում կնոջը ձերբակալել են՝ քպ-ի քարոզչական պաստառին ֆլոմաստերով ինչ-որ բան գրելու համար
Ուրբաթ, ժամը 12:10-ին հեռախոսազանգ եմ ստացել մի անծանոթ տիկնոջից, որն ինձ հայտնում էր, որ գտնվում է Մետրոպոլիտենում և իրեն այդ պահին ձերբակալում են՝ քպ-ի քարոզչական պաստառին ֆլոմաստերով ինչ-որ բան գրելու համար։
Մի քանի ընթացակարգային խորհուրդ տվեցի, ասացի, որ արարքն առավելագույնը կարող է որակվել վարչական իրավախախտում, իսկ այդ դեպքում անազատության առավելագույն ժամկետը 3 ժամ է։
Միաժամանակ խնդրեցի զանգահարել թե՛ ազատվելիս և թե՛ ավելի երկար ժամկետով անազատության մեջ պահվելիս։
Հետո դարձավ անհասանելի ու այդպես էլ չզանգահարեց։
Ես էլ զանգում եմ՝ մինչև հիմա անհասանելի է։
Փաստաբան Ռուբեն Մելիքյան


