▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մերսման սրահները Երևանում շարունակու՞մ են ծառայել այլ նպատակներով...

Ասեկոսեների մակարդակով միշտ էլ եղել են խոսակցություններ, թե Հայաստանում մերսման որոշ սրահներ  սկսել են ծառայել այլ նպատակներով:

Էրոտիկ մերսումը տարածված է զբոսաշրջային կենտրոն համարվող շատ քաղաքներում, օրինակ ` Բանգկոկ կամ Շանհայ  այցելող զբոսաշրջիկները գիտեն, որ մերսման սրահներում` հավելյալ գումարի դիմաց  բուն  գործողությունը հնարավոր է  վերածել էրոտիկ բնույթի` իհարկե, պահպանելով գաղտնիությունը, որին տեղյակ է նաև մերսման սրահի տնօրինությունը:

Հայաստանում նման  տիպի մերսման սրահների մասին ասեկոսեները հավաստի դարձան, երբ  ՀՀ քննչական կոմիտեի  հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունը բացահայտեց, որ, Երևանում բարձր վարձատրվող մերսուհու արտագնա աշխատանքով ապահովելու կեղծ խոստում տալով, Չինաստանում  հավաքագրվել են 4 կին  ու տեղափոխելով Հայաստան` նրանց շահագործման ենթարկել:

Կարելի էր կարծել, թե նմանատիպ լուրերից հետո, իրենց բուն նշանակությունը  մոռացած մերսման սրահները պետք է զգույշ լինեին, եթե ոչ` ընդհանրապես հրաժարվեին «այլ ծառայություններից»:

Սակայն «մերսման սրահ»-ները հիմա էլ սկսել են ակտիվ գովազդել իրենց ծառայությունները համացանցում. հատկանշական է, որ այս մեկը, որը ռուսերեն է գրանցվել Ֆեյսբուք` Мерсман Срах, իր էջում ներկայացրել է ոչ թե մերսման լուսանկարներ, այլ այն աղջիկների լուսանկարները, ովքեր այցելուներին .... մերսելու են:

 

Հեղինակ` 

Անի Հարությունյան 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ more