▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մեռնեմ քեզ, գիտեմ, որ բագաժնիկում լիքը մեդալից-բանից ունես ու ում տեսնում ես՝ շռայլորեն բաժանում ես

 

Գեներալ ջան, բարև: Ո՞նց ես: Դե, լավ կլինես, քեզ ի՞նչ է եղել, որ լավ չլինես: Էնա սաղ Հնդստանը վարեցիր-ցանեցիր ու բերեցիր տունդ լցրեցիր: Հալալ ա, ախպեր, բա ո՞վ ասաց, որ էդքան կռվես ու չհարստանաս: Հո սաղ կյանքդ շոֆերի համեստ աշխատավարձով չէիր ապրելու: Չէ, չէ, բան չունեմ ասելու: Գեներալ ես, զորավար ես, դրա համար էլ շատ լավ պիտի ապրես: Չուզողը թող քեզ Բաքվում սպասող թուրքերը լինեն, որ գնաս հետևներին ձեռ տաս...
Այ ցավդ տանեմ, գիտեմ, որ շատ թանկարժեք էլ մեքենա ունես: Մտավորական տեղովս որ ամբողջ կյանքումս էլ աշխատեմ, մի էդ տեսակ մաշնա չեմ կարա առնեմ: Բայց դե քեզ հալալ ա, ցավդ տանեմ, բա դու ու Նազիկն ինչու՞ էիք կռվում, Նազիկին էլ մատակարարման գծով տեղակալդ էր, որ հիմա մարշալի պես չապրես: Հա, խոսքս էդ մաշնիդ մասին ա: Մեռնեմ քեզ, գիտեմ, որ բագաժնիկում լիքը մեդալից-բանից ունես ու ում տեսնում ես՝ շռայլորեն բաժանում ես: Դե, փող չի, որ ժլատանաս: Ո՞վ իր հալալ քրտինքն հենց էնպես ուրիշներին կտա... Մեդալ ա, էլի...
Բայց, գեներալ ջան, մեկ-մեկ էդ բագաժնիկդ փակ փակիր ու սիրտդ էլ էդքան փխրուն վիճակում մի թող...
Ամեն մարդու էն մեդալներից մի տուր, ցավդ տանեմ: Պատերազմին էնքան ծառայություն մատուցած մարդիկ կան, որ անգամ մի ժեշտի կտոր չունեն: Այ, նրանց տուր էդ մեդալները, թե չէ...
Հո չնեղացա՞ր, ցավդ տանեմ: Դե ախպերավարի բան եմ ասում... Ճիշտ ա, պատերազմի դաշտում իրար չենք տեսել, որովհետև ես կռվող չեմ եղել, այլ ընդամենը վավերագիր, բայց դե մի երկրից ենք, իրարից նեղանալ չկա...

Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման: 

Գեներալ ջան, բարև: Ո՞նց ես: Դե, լավ կլինես, քեզ ի՞նչ է եղել, որ լավ չլինես: Էնա սաղ Հնդստանը վարեցիր-ցանեցիր ու բերեցիր տունդ լցրեցիր: Հալալ ա, ախպեր, բա ո՞վ ասաց, որ էդքան կռվես ու չհարստանաս: Հո սաղ կյանքդ շոֆերի համեստ աշխատավարձով չէիր ապրելու: Չէ, չէ, բան չունեմ ասելու: Գեներալ ես, զորավար ես, դրա համար էլ շատ լավ պիտի ապրես: Չուզողը թող քեզ Բաքվում սպասող թուրքերը լինեն, որ գնաս հետևներին ձեռ տաս...

Այ ցավդ տանեմ, գիտեմ, որ շատ թանկարժեք էլ մեքենա ունես: Մտավորական տեղովս որ ամբողջ կյանքումս էլ աշխատեմ, մի էդ տեսակ մաշնա չեմ կարա առնեմ: Բայց դե քեզ հալալ ա, ցավդ տանեմ, բա դու ու Նազիկն ինչու՞ էիք կռվում, Նազիկին էլ մատակարարման գծով տեղակալդ էր, որ հիմա մարշալի պես չապրես: Հա, խոսքս էդ մաշնիդ մասին ա: Մեռնեմ քեզ, գիտեմ, որ բագաժնիկում լիքը մեդալից-բանից ունես ու ում տեսնում ես՝ շռայլորեն բաժանում ես: Դե, փող չի, որ ժլատանաս: Ո՞վ իր հալալ քրտինքն հենց էնպես ուրիշներին կտա... Մեդալ ա, էլի...

Բայց, գեներալ ջան, մեկ-մեկ էդ բագաժնիկդ փակ փակիր ու սիրտդ էլ էդքան փխրուն վիճակում մի թող...Ամեն մարդու էն մեդալներից մի տուր, ցավդ տանեմ: Պատերազմին էնքան ծառայություն մատուցած մարդիկ կան, որ անգամ մի ժեշտի կտոր չունեն: Այ, նրանց տուր էդ մեդալները, թե չէ...Հո չնեղացա՞ր, ցավդ տանեմ: Դե ախպերավարի բան եմ ասում... Ճիշտ ա, պատերազմի դաշտում իրար չենք տեսել, որովհետև ես կռվող չեմ եղել, այլ ընդամենը վավերագիր, բայց դե մի երկրից ենք, իրարից նեղանալ չկա...

Լևոն Մութաֆյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more