Վերջերս հեռուստաբանավեճի ժամանակ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի ներկայությամբ 14-ամյա պաղեստինցի աղջիկն արտասվելով պատմել էր, որ ինքն և իր ընտանիքը Գերմանիայից արտաքսվելու վտանգի տակ են։ Այս միջադեպը մեծ իրարանցում էր առաջացրել ԶԼՄ-ներում: Այժմ հայտնի է դարձել, որ աղջիկը և նրա ընտանիքի անդամները Գերմանիայում մինչև 2016թ. մարտ ամիսն ապրելու բնակության թույլտվություն են ստացել: