▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մերկելը մեկնաբանել է Բունդեսթագի կողմից ընդունված Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձեւը

Գերմանիայի Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձեւի ընդունումը ժողովրդավարական մշակույթը գործողության մեջ տեսնելու օրինակ է:

Այս մասին այսօր՝ հունիսի 2-ին, հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը:

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգի հետ համատեղ ասուլիսի ժամանակ Մերկելը նշել է. «Երբ դուք այնքան էլ համաձայն չեք ձեր գործընկերների հետ եւ որոշ հարցերում տարաձայնություններ ունեք, դա նույնպես ժողովրդավարական մշակույթի մի մասն է»:

Նա նաեւ ընդգծել է, որ Գերմանիային եւ Թուրքիային այսօր շատ բան է կապում. Խոսքը վերաբերում է պաշտպանության հարցերին, եւ Գերմանիայում ապրող 3-միլիոնանոց թուրքական համայնքին: «Մենք կցանկանայինք նպաստել Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ երկխոսության զարգացմանը»,-հավելել է Մերկելը՝ հավելելով, որ Գերմանիան պատրաստ է աջակցել Թուրքիային բոլոր ասպեկտներում:

Artsakhpress.am

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more