▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Մերկասառույցի պատճառով քաղաքացին հայտնվելու էր հրդեհի մեջ». Արմեն Քոչարյան

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արմեն Քոչարյանը ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել՝ գրառմամբ. «Հարգելի քաղաքացիներ, քաղաքային իշխանությունը հմտորեն կարողանում է միայն միլիոնավոր դրամների հատկացումներ կատարել, բայց աշխատանքի պատշաճ կատարում երբեք չի խոստանում: Պուշկինի 42 հասցեում առավոտյան 08:30-ից 09:00-ն ընկած ժամանակահատվածում հրդեհ է բռնկվել: Քաղաքացին փորձել է մուտք գործել շենք, բայց մերկասառույցի պատճառով գրեթե հայտնվելու էր հրդեհի մեջ: Բարեբախտաբար կրակը մարել են և տուժողներ չկան: Ակնհայտ երևում է, որ շենքի շքամուտքի ձնամաքրման աշխատանքները կատարվել են տնտեսվարողների և քաղաքացիների կողմից, իսկ դիմացի մայթի աշխատանքները կատարված չեն: Քաղաքապետը դժգոհում է միայն այն փաստից, որ ձնամաքրման աշխատանքներ չկատարելու մասով տնտեսավարողների նկատմամբ ընդունված տուգանքի որոշումները քիչ են: Իսկ ո՞վ պետք է հոգա Ձեզ հասանելիք ձնամաքրման աշխատանքների հավուր պատշաճի կատարումը»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more