ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Նիկոլն իմ սպասածից շատ աւելի ստոր գտնուեց։ Նա ազնիւ քաղաքացիներին անելանելի վիճակի առաջ է կանգնեցնում։ Ինքը պահպանում է մերժուած ռեժիմի սահմանադրութիւնը, նախագահին, կենտրոնականի Մուկուչեանին, ընտրական օրէնսգիրքը եւ բարձրացնում սահմանադրական դատարանի անդամների հարցը։ Պարզ չէ՞ որ նախկինների պաշտօնեաներին պէտք է ոչ ասել եւ քաղաքացին ԳՈՆԷ ՄԻ ԲԱՆ ԱՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ կը մտածի գնամ աջակցեմ։
Մեր խնդիրն է օգնել քաղաքացիներին։ Եթէ հանրաքուէն տեղի է ունենալու ապա պէտք է մէկ նպատակ ունենալ ու այդ նպատակը պէտք է սկսել հստակեցնել այսօրուանից։
Օրինակ կարելի է պայմանաւորուել որոշակի բովանդակութիւն կրող կպչաթղթեր պատրաստել, որ բոլոր ազնիւ քաղաքացիները փակցնեն քուէաթերթիկներին, ենթադրենք՝ ՈՉ ՆԻԿՈԼԻՆ ՈՒ ՆՐԱ ՊԱՇՏՊԱՆԱԾ ՍԵՐԺԻ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹԵԱՆԸ։ Արդիւնքում անվաւեր քուէաթերթիկները կը գերազանցեն մնացեալներին եւ․․․»: