▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մեր զինվորը ցանկանում է պատմական հողերի մյուս մասն էլ վերադարձնել, և մենք կանենք դա

«Մայիսը մեր հաղթանակների ամիսն է: Խոնարհվում եմ ապրիլյան պատերազմի ժամանակ նահատակված մեր բոլոր զինվորների հիշատակի առջև: Առաջին հայացքից թվում է, թե ջահել են, թեթև կյանքով են ապրում, սակայն պարզվեց, որ շատ ավելի խորը մարդիկ են, հանդուգն ու անվախ, իսկ նրանց սահմանադրությունն ազգային է: Մեր զինվորը ցանկանում է  պատմական հողերի մյուս մասն էլ վերադարձնել: Ինձ թվում է, որ քառատոնը չի ուշանա: Այո՛, մենք ամբողջ ազգով կանենք այդ բանը»,-այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Մերուժան Տեր-Գուլանյանը:

 «Կին ազատամարտիկների միության»  նախագահ, գնդապետ  Աիդա Սերոբյանն էլ շարունակելով վերջինին՝ ասաց.

«Ապրիլյան պատերազմը ցույց տվեց, որ Արցախյան պատերազմի մասնակիցներին արժանի սերունդ է փոխարինում»:

Անի Կարապետյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more