«Մենք մեր տունն ու հայրենիքն ենք ուզում»,- Կառավարության շենքի դիմաց ընթացող ակցիայի մասնակից մի կին ասաց վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանին․ «Ո՞նց եք պատկերացնում, հարգելիս։ Ես էլ եմ շատ բան ուզում, ուզում եմ, որ ՀՀ-ն լիներ ծովից ծով։ Միշտ չի, որ մեր ցանկությունները մեր հնարավորությոնների հետ համընկնում են»,- ասաց Չախոյանը։
***
«Արդյո՞ք Նիկոլ Փաշինյանի գրառումը Վեհարանը գրոհելու հստակ ցուցում չէր»,- լրագրողները հարցրեցին վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանին։ Ի պատասխան նա ասաց․ «Եթե դա ցուցում լիներ իրավապահներին, կլիներ հեռախոսազանգով, և դրա մասին հանրային ձևով հայտարարություն չէր լինի առավել ևս վարչապետի գրառման տեսքով։ Փաշինյանը եկեղեցու վրա գրոհ կազմակերպեր, դա կաներ զանգով, ոչ թե հրապարակային»։ |
***
Այսպես կոչված «միջանցքի» վերաբերյալ լրագրողների հարցերին ի պատասխան վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանն ասաց, որ նման խոսակցությունները ադրբեջանական նարատիվներ են։ Սակայն դիտարկմանը, թե ըստ լուրերի այդ ճանապարհի վերահսկողությունն իրականցնելու է երրորդ երկիր՝ նա պատասխանեց․ «Եթե հանկարծ Սյունիքով ճանապարհ էլ անցնի, այն վերահսկվելու է Հայաստանի Հանրապետության կողմից, եկեք սա ըմբռնենք»։ *** |
«ՀՀ-ում միայն արցախցիների խնդիրը չէ։ ՀՀ-ում կան բազմաթիվ անօթևաններ։ Գյումրիում էլ կան բնակարան չունեցող անօթևաններ։ Անօթևանը անօթևան է։ Մեկը ստիպված գաղթել է, մյուսն էլ ստիպված գրավադրել ու կորցրել է»,- լրագրողների հետ զրույցում ասաց վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը՝ ի պատասխան հարցերի, թե արցախցիներց շատերն արդեն անօթևան են մնացել, քանի որ բնակվարձ չեն ստանում։ |
***
Նիկոլ Փաշինյանն ու Ալիևը 5 ժամ ի՞նչ են քննարկել Աբու Դաբիում։ Վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանին հարցրեցին լրագրողները․ «Կարող էին նաև 25 ժամ քննարկել, ի՞նչ խնդիր կա։ Առաջիկայում կլինեն հայտարարություններ, փոքր-ինչ կբացվեն փակագծեր, թե ինչ է քննարկվել և ինչ-ինչ հարցերի շուրջ կան կոնսեսուսներ»,- ասաց Չախոյանը։ *** |
Գիտե՞ք, որ անօթևան մնացած արցախցիներ կան արդեն, քանի որ բնակվարձը կրճատվել է։ Լրագրողների այս հարցն ուղղված էր վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանին։ Ի պատասխան նա ասաց, որ Կառվարությունը տևական ժամանակ զբաղվում է արցախցիների խնդիրներով։ «Նորմալ ապահովել մեկի համար մի բան է նշանակում, մեկի համար՝ մեկ այլ։ Մեկի համար նշանակում է ենթադրենք 1 մլն դրամ աջակցություն, մյուսի համար՝ 100 հազար դրամ»,- ասաց Չախոյանը։ |
Դիտեք նաև՝