▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մեր շարքերում, եթե չլինեին աթեշյաններ, այսօր ցեղասպանության մասին չէինք խոսի

Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման: 

Ստամբուլի արքեպիսկոպոս Աթեշյանը քծնական նամակ է ուղարկել Էրդողանին ու դա տարածվել է «Ագոս» պարբերականով: Նամակով հոգևոր առաջնորդը ներողություն է խնդրում Էրդողանից` Գերմանիայի կողմից ցեղասպանության ճանաչման համար և կիսում է Էրդողանի ցավը:

Դուք կարծում եք մեզ ցեղասպանել են թուրքերը: Մեր շարքերում, եթե չլինեին աթեշյաններ վստահ եմ, մենք այսօր ցեղասպանության մասին չէինք խոսի, կունենայինք գոնե 160.000 քառակուսի կիլոմետր տարած, բայց մենք ունենք աթեշյաններ ու ես նրան չեմ մեղադրում, դա կաշին փրկողի տեսակ է, որոնցից շատ ունենք:

«Ագոս», որի համար սպանվեց Հրանտը, սպանվեց «Ագոս» գաղափարի հանար, նրա հետ մահացավ նաև «Ագոսը»: Այն չի տարբերվում թուրքական շարքային հակահայ լրատվականից:

Էդգար Խաչատրյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more